ArmenianEastern(i)
3 Յիսուս պատասխանեց օրէնսգէտներին ու փարիսեցիներին եւ ասաց. «Շաբաթ օրով բժշկելը օրինաւո՞ր է, թէ՞՝ ոչ»: 4 Նրանք լուռ մնացին: Յիսուս նրան բռնելով՝ բուժեց եւ արձակեց: 5 Եւ նրանց ասաց. «Ձեզնից ո՞ւմ եզը կամ էշը ընկնի ջրհորի մէջ, նա իսկոյն այն չի հանի շաբաթ օրով»: 6 Եւ այդ մասին նրան պատասխան տալ չկարողացան: