Genesis 38:1-10

ArmenianEastern(i) 1 Այդ ժամանակ Յուդան հեռացաւ իր եղբայրներից եւ եկաւ Իրաս անունով ոդողոմացի մի մարդու մօտ: 2 Յուդան այնտեղ տեսաւ քանանացի մի մարդու դստերը, որի անունը Շաւա էր: Նա ամուսնացաւ նրա հետ եւ մտաւ նրա ծոցը: 3 Սա յղիացաւ, ունեցաւ որդի եւ անունը դրեց Էր: 4 Շաւան նորից յղիացաւ, ունեցաւ որդի եւ նրա անունը դրեց Օնան: 5 Նա մի որդի էլ ունեցաւ եւ նրա անունը դրեց Սելոմ: Շաւան Քասբիում էր, երբ ծնեց նրան: 6 Յուդան իր անդրանիկ որդի Էրի համար մի կին առաւ, որի անունը Թամար էր: 7 Յուդայի անդրանիկ որդի Էրը հաճելի չթուաց Տիրոջը, եւ Աստուած առաւ նրա հոգին: 8 Յուդան ասաց Օնանին. «Մտի՛ր քո եղբօր կնոջ ծոցը, ամուսնացի՛ր նրա հետ եւ զաւա՛կ պարգեւիր քո եղբօրը»: 9 Երբ Օնանը հասկացաւ, որ զաւակը իրենը չի լինի, իր եղբօր կնոջ ծոցը մտնելիս սերմը թափեց գետին, որպէսզի զաւակ չտայ իր եղբօրը: 10 Օնանի արածը Աստծուն դուր չեկաւ, ուստի նրա հոգին էլ առաւ: