ArmenianEastern(i)
7 Խնկարկութեան սեղանը կը դնես վկայութեան տապանակի առջեւ գտնուող վարագոյրի դիմաց (վկայութեան վրայ գտնուող քաւութեան դիմաց), ուր ես երեւալու եմ քեզ: 8 Ահարոնը դրա վրայ, իբրեւ կարգ, ամէն առաւօտ մանր աղացած խունկ թող ծխի. թող խունկ ծխի դրա վրայ երբ կանթեղներն է պատրաստում: 9 Երբ Ահարոնը երեկոյեան վառի կանթեղները, Տիրոջ առաջ, խնկարկութեան սեղանի վրայ միշտ խունկ թող ծխի: Դա նրանց ազգի մէջ խնկարկութեան մշտնջենական կարգ թող լինի: