Luke 23:50-54

ArmenianEastern(i) 50 Եւ ահա Յովսէփ անունով մի մարդ կար հրեաների Արիմաթէ քաղաքից: Նա հրեաների խորհրդի անդամ էր, բարեգործ եւ արդար մի մարդ 51 (սա չէր միաբանել նրանց մտադրութիւններին ու գործերին): Եւ ինքն էլ էր սպասում Աստծու թագաւորութեանը: 52 Սա Պիղատոսի մօտ գալով՝ ուզեց Յիսուսի մարմինը: 53 Եւ նրան խաչից իջեցնելով՝ փաթաթեց պատանքով ու դրեց վիմափոր գերեզմանի մէջ, որտեղ բնաւ ոչ ոք չէր դրուած: 54 Եւ օրը ուրբաթ էր, ու լուսանում էր շաբաթը: