John 19:28-30

ArmenianEastern(i) 28 Այնուհետեւ Յիսուս, գիտենալով, թէ ահա ամէն ինչ կատարուած է, որպէսզի կատարուի գրուածը, ասաց՝ ծարաւ եմ: 29 Եւ այնտեղ քացախով լի մի աման կար. զինուորները լեղախառն քացախով մի սպունգ թրջեցին եւ այն դրին եղէգի ծայրին ու մօտեցրին նրա բերանին: 30 Երբ Յիսուս լեղախառն քացախը բերանն առաւ, ասաց. 30 «Ամէն ինչ կատարուած է»: Եւ գլուխը կախելով՝ հոգին աւանդեց: