ArmenianEastern(i)
1 Յովսէփը չկարողացաւ իրեն զսպել իր շուրջը գտնուող բոլոր եգիպտացիների ներկայութեամբ եւ ասաց. «Բոլորին դո՛ւրս հանէք»: Երբ նրանցից ոչ ոք չմնաց նրա մօտ, նա եղբայրներին յայտնեց իր ով լինելը: 2 Նա բարձրաձայն լաց եղաւ այնպէս, որ դա լսեցին եգիպտացիները, եւ եղելութիւնը յայտնի դարձաւ փարաւոնի արքունիքում: 3 Յովսէփն ասաց իր եղբայրներին. «Ես Յովսէփն եմ: Իրօք, դեռ կենդանի՞ է իմ հայրը»: Նրա եղբայրները չէին կարողանում նրան պատասխանել, որովհետեւ տակնուվրայ եղան նրա ներկայութիւնից: 4 Յովսէփն ասաց եղբայրներին. «Մօտեցէ՛ք ինձ»: Նրանք մօտ գնացին: Յովսէփն ասաց. «Ես ձեր եղբայր Յովսէփն եմ, որին դուք վաճառեցիք, որ Եգիպտոս տանեն: 5 Բայց դուք մի՛ տրտմէք, մի՛ նեղուէք, որ ինձ վաճառել էք այստեղ բերելու համար, որովհետեւ Աստուած ձեզ փրկելու համար է ուղարկել ինձ այստեղ ձեզնից առաջ: