ArmenianEastern(i)
20 Խորանի երկու մոյթերը պատրաստեց կարծր փայտից եւ դրեց ուղղահայեաց դիրքով: 21 Մէկ մոյթի երկարութիւնը տասը կանգուն էր, իսկ հաստութիւնն ու լայնութիւնը՝ մէկուկէս կանգուն: 22 Ամէն մի մոյթի վրայ դրեց իրար ագուցուած երկու ծղնի: Այդպէս պատրաստեց նաեւ խորանի բոլոր մոյթերը: 23 Խորանի համար մոյթեր պատրաստեց. քսան մոյթ դրեց հարաւային կողմում եւ այդ քսան մոյթերի համար պատրաստեց քառասուն խարիսխ. 24 մէկ մոյթի երկու կողմերի համար՝ երկու խարիսխ եւ միւս մոյթի երկու կողմերի համար էլ՝ երկու խարիսխ: 25 Վրանի երկրորդ՝ հիւսիսային կողմի համար պատրաստեց քսան մոյթ 26 եւ արծաթէ քառասուն խարիսխ. մէկ մոյթի համար՝ երկու խարիսխ, եւ միւս մոյթի համար էլ՝ երկու խարիսխ: 27 Վրանի յետեւի՝ ծովահայեաց կողմում դրեց վեց մոյթ 28 եւ երկու մոյթ էլ դրեց վրանի անկիւններին՝ յետեւի կողմից: 29 Ներքեւի կողմից նրանք իրար հաւասար էին: Նոյն ձեւով հաւասար էին գլխի՝ իրար միացուած կողմից: Նոյն ձեւով շինեց նաեւ երկու անկիւնների մոյթերը: 30 Այսպիսով ստացուեց ութ մոյթ: Դրանց խարիսխներն արծաթից էին, ընդամէնը տասնվեց խարիսխ. մէկ մոյթի համար՝ երկու խարիսխ, եւ երկու խարիսխ էլ՝ միւս մոյթի համար: 31 Կարծր փայտից նիգեր պատրաստեց. հինգ նիգ՝ վրանի մի կողմի մի մոյթի համար, 32 հինգ նիգ՝ վրանի երկրորդ կողմի միւս մոյթի համար, եւ հինգ նիգ՝ վրանի թիկունքի՝ ծովահայեաց կողմի մոյթի համար: 33 Մէջտեղի նիգը մոյթերի մի ծայրից մինչեւ միւսն անցկացնելով՝ միացրեց իրար: