ArmenianEastern(i)
26 Կարծր փայտից նիգեր կը պատրաստես. հինգ նիգ՝ վրանի մի կողմի մոյթի համար, 27 հինգ նիգ՝ վրանի երկրորդ կողմի միւս մոյթի համար եւ հինգ նիգ՝ վրանի թիկունքի՝ ծովահայեաց կողմի մոյթի համար: 28 Մի նիգ էլ մոյթերի մի ծայրից մինչեւ միւսն անցկացուելով՝ դրանք թող միացնի իրար: 29 Մոյթերը կը պատես ոսկով: Կը պատրաստես ոսկէ օղակներ, որոնց մէջ կը հագցնես նիգերը: Նիգերը կը պատես ոսկով: