Deuteronomy 16:16 Cross References - ArmenianEastern

Exodus 23:14-17

14 «Տարուայ մէջ երեք անգամ ինձ համար տօն կը կատարէք:15 Բաղարջակերաց տօնը կը պահէք: Նոր բերքի ամսին եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, ինչպէս պատուիրել եմ ձեզ, որովհետեւ դուք ա՛յդ ժամանակ ելաք Եգիպտացիների երկրից: Իմ առաջ դատարկաձեռն չերեւաս:16 Ինչ էլ որ ցանած լինես քո հանդում, կը կատարես ամառուայ քո առաջին բերքը քաղելու տօնը: Տօն կը կատարես նաեւ տարուայ վերջում, երբ հանդից հաւաքած կը լինես քո բերքը:17 Քո ժողովրդի բոլոր արու զաւակները տարուայ մէջ երեք անգամ պէտք է ներկայանան տէր Աստծուն:

Exodus 34:20

20 նաեւ՝ քո անասունների՝ արջառի ու ոչխարի առաջնածին արուները: Էշի առաջնածինին կը փոխանակես գառով, իսկ եթէ չփոխանակես այն, ինձ կը տաս դրա փոխարժէքը: Քո որդիների բոլոր անդրանիկների փրկագինը կը տաս ինձ: Իմ առաջ ձեռնունայն չերեւաս:

Exodus 34:22-23

22 Եօթնօրեակի տօնը ինձ համար կը կատարես ցորենի հնձի սկզբում, իսկ բերքահաւաքի տօնը՝ տարուայ կէսին:23 Տարին երեք անգամ քո բոլոր արու երեխաները թող ներկայանան Իսրայէլի տէր Աստծուն,

Matthew 2:11

11 Եւ երբ այն տունը մտան, տեսան մանկանը իր մօր՝ Մարիամի հետ միասին եւ ընկան ու երկրպագեցին նրան. եւ բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նուէրներ մատուցեցին՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս:

Mark 12:3

3 Եւ մշակները նրան բռնելով՝ ծեծեցին ու ձեռնունայն արձակեցին:

Cross Reference data is from OpenBible.info, retrieved June 28, 2010, and licensed under a Creative Commons Attribution License.