Numbers Cross References - ArmenianEastern

Exodus 19:1

1 Եգիպտացիների երկրից իսրայէլացիների դուրս գալուց երեք ամիս անց, առաջին իսկ օրը նրանք հասան Սինայի անապատը:

Exodus 25:22

22 Ես քեզ կը յայտնուեմ այնտեղ եւ վկայութեան տապանակի կափարիչի վրայ գտնուող երկու քերովբէների արանքից քեզ հետ կը խօսեմ այն ամենի մասին, ինչ պատուիրելու եմ քեզ Իսրայէլի որդիների վերաբերեալ»:

Exodus 40:2

2 «Առաջին ամսի առաջին օրը կը կանգնեցնես վկայութեան խորանը,

Exodus 40:17

17 Եգիպտացիների երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարուայ առաջին ամսին, ամսուայ սկզբին վրանը կանգնեցուեց:

Genesis 49:1-3

1 Յակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հաւաքուեցէ՛ք, որ ձեզ յայտնեմ այն, ինչ պատահելու է ձեզ հետագայում:2 Հաւաքուեցէ՛ք եւ լսեցէ՛ք, Յակոբի որդիներ, լսեցէ՛ք ձեր հայր Իսրայէլին:3 Ռուբէ՛ն, իմ անդրանիկ որդի, իմ զօրութիւն ու իմ որդիների սկիզբ. դու ինձ հետ խիստ վարուեցիր եւ մեծ յանդգնութեամբ կշտամբեցիր ինձ:

Exodus 1:1-5

1 Սրանք են Իսրայէլի այն որդիների անունները, որոնք իրենց հօր հետ մտան Եգիպտոս, իւրաքանչիւրն իր ամբողջ ընտանիքով մտաւ.2 Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա,3 Իսաքար, Զաբուղոն եւ Բենիամին,4 Դան եւ Նեփթաղիմ, Գադ եւ Ասեր:5 Յակոբից սերուած բոլոր մարդիկ եօթանասունհինգ հոգի էին: Յովսէփը գտնւում էր Եգիպտոսում:

Exodus 6:14-19

14 Ահա Մովսէսի ու Ահարոնի ընտանիքների առաջնորդների անունները. Իսրայէլի անդրանիկ որդի Ռուբէնի որդիներն են՝ Ենոքն ու Փալլուսը, Ասրոնն ու Քարմին: Սա Ռուբէնի ազգատոհմն է:15 Շմաւոնի որդիներն են՝ Յամուէլը, Յամինը, Ահոդը, Յաքինը, Սահառն ու Սաւուղը, որը փիւնիկեցի կնոջից էր ծնուել: Սրանք Շմաւոնի որդիների տոհմերն են:16 Ղեւիի որդիների անունները, ըստ իրենց ընտանիքների, հետեւեալն են. Գեթսոն, Կահաթ եւ Մերարի: Ղեւին ապրեց հարիւր երեսունեօթը տարի:17 Գեթսոնի որդիներն են՝ Լոբենին եւ Սեմէին՝ իրենց նահապետների ընտանիքներով:18 Կահաթի որդիներն են՝ Ամրամը, Սահառը, Քեբրոնն ու Ոզիէլը: Կահաթն ապրեց հարիւր երեսուներեք տարի:19 Մերարիի որդիներն են՝ Մոոլին ու Մուսին: Սրանք Ղեւիի ընտանիքներն են ըստ իրենց ցեղերի:

Exodus 30:12

12 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Երբ Իսրայէլի որդիների թիւն իմանալու համար մարդահամար կը կատարես, նրանք Տիրոջը պէտք է տան իրենց հոգու փրկագինը՝ ըստ իրենց անձերի թուի: Մարդահամարի ժամանակ մահացութեան դէպքեր չպիտի լինեն:

Exodus 38:26

26 Հարիւր տաղանդ արծաթ ձուլուեց խորանի հարիւր խոյակների եւ վարագոյրի խոյակների համար.

Exodus 12:17

17 Իմ այս պատուիրանները կը պահէք, որպէսզի այդ օրը ես ձեր ժողովրդին հանեմ Եգիպտացիների երկրից: Այդ օրը, իբրեւ կարգ, ձեր ժողովրդի մէջ կը նշէք յաւիտենապէս:

Exodus 30:14

14 Քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող բոլոր նրանք, ովքեր կ՚անցնեն մարդահամարով, Տիրոջը հասանելիք տուրքը պէտք է վճարեն:

Exodus 18:21

21 Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր ուժեղ տղամարդկանց՝ աստուածապաշտ, արդարադատ, գոռոզութիւնն ատող մարդկանց ու ժողովրդի վրայ սրանց հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ կարգի՛ր:

Exodus 18:25

25 Մովսէսը բոլոր իսրայէլացիների միջից ընտրեց ուժեղ տղամարդկանց, ժողովրդի վրայ նրանց հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ կարգեց: Սրանք ամբողջ ժամանակ պատրաստ էին ժողովրդին դատելու:

Genesis 29:32-35

32 Յղիացաւ Լիան եւ Յակոբի համար ծնեց որդի: Նա նրան կոչեց Ռուբէն՝ ասելով. «Տէրը տեսաւ իմ տառապանքները: Արդ, ինձ պիտի սիրի իմ ամուսինը»:33 Դարձեալ յղիացաւ Լիան, Յակոբի համար ծնեց երկրորդ որդի եւ ասաց. «Քանի որ Տէրը լսեց, որ ատելի եմ, սրան էլ պարգեւեց ինձ»: Եւ նրա անունը դրեց Շմաւոն:34 Նա նորից յղիացաւ, ծնեց որդի եւ ասաց. «Այլեւս իմ կողքին կը լինի իմ ամուսինը, որովհետեւ նրա համար երեք որդի ծնեցի»: Դրա համար էլ նրան կոչեց Ղեւի:35 Նա մի անգամ էլ յղիացաւ, ծնեց որդի եւ ասաց. «Այս անգամ էլ պիտի գոհանամ Տիրոջից»: Եւ նրա անունը դրեց Յուդա: Դրանից յետոյ նա դադարեց երեխայ ունենալուց:

Genesis 30:5-20

5 Յղիացաւ Ռաքէլի նաժիշտ Բալլան եւ որդի ծնեց Յակոբի համար:6 Ռաքէլն ասաց. «Աստուած ինձ արդար դատեց, լսեց իմ ձայնը եւ ինձ որդի պարգեւեց»: Դրա համար էլ նրա անունը դրեց Դան:7 Դարձեալ յղիացաւ Ռաքէլի նաժիշտ Բալլան եւ երկրորդ որդի ծնեց Յակոբի համար:8 Ռաքէլն ասաց. «Աստուած ինձ օգնեց, որովհետեւ ընդհարուեցի քրոջս հետ եւ յաղթեցի»: Եւ որդու անունը դրեց Նեփթաղիմ:9 Երբ Լիան տեսաւ, որ ինքը դադարել է ծնելուց, իր նաժիշտ Զելփային տուեց Յակոբին կնութեան:10 Լիայի նաժիշտ Զելփան յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց որդի:11 Նա ասաց. «Ես երջանիկ եմ»: Եւ նրա անունը դրեց Գադ:12 Յղիացաւ Լիայի նաժիշտ Զելփան եւ երկրորդ որդի էլ ծնեց Յակոբի համար:13 Լիան ասաց. «Ես բախտաւոր եմ, որովհետեւ կանայք ինձ երանի են տալու»: Եւ որդու անունը դրեց Ասեր՝ Մեծութիւն:14 Ռուբէնը ցորենի հնձի օրերին գնաց, դաշտում մանրագորի խնձոր գտաւ եւ այն բերեց իր մայր Լիային: Ռաքէլը դիմելով իր քոյր Լիային՝ ասաց. «Քո որդու մանրագորներից մի քիչ տո՛ւր ինձ»:15 Լիան պատասխանեց. «Բաւական չէ՞, որ խլեցիր իմ ամուսնուն, հիմա էլ իմ որդու մանրագո՞րն ես ուզում առնել»: Ռաքէլն ասաց. «Այդպէս չէ: Քո որդու մանրագորների փոխարէն թող նա այս գիշեր պառկի քեզ հետ»:16 Երբ երեկոյեան Յակոբը դաշտից վերադարձաւ տուն, նրան ընդառաջ գնաց Լիան ու ասաց. «Այսօր իմ ծոցը պիտի մտնես, որովհետեւ իմ որդու մանրագորների փոխարէն վարձել եմ քեզ»: Եւ նա գիշերը պառկեց նրա հետ: Աստուած անսաց Լիային:17 Սա յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց հինգերորդ որդի:18 Լիան ասաց. «Աստուած տուեց իմ վարձը այն բանի համար, որ իմ աղախնին տուեցի իմ ամուսնուն»: Եւ նա նրա անունը դրեց Իսաքար, որ նշանակում է վարձ:19 Մի անգամ էլ յղիացաւ Լիան եւ Յակոբի համար ծնեց վեցերորդ որդի:20 Լիան ասաց. «Աստուած ինձ լաւ նուէր պարգեւեց. սրանից յետոյ ամուսինս ինձ կը սիրի, որովհետեւ նրա համար վեց որդի ծնեցի: Եւ նա նրա անունը դրեց Զաբուղոն:

Genesis 35:17-26

17 Նրա ծննդաբերութիւնը դժուարին եղաւ, եւ երկունքի ժամանակ մանկաբարձն ասաց նրան. «Արիացի՛ր, որովհետեւ էլի տղայ ես ունենում»:18 Հոգին աւանդելիս, քանի որ մեռնում էր, նա որդու անունը դրեց Իմ վշտերի որդի, իսկ հայրը նրան կոչեց Բենիամին:19 Մեռաւ Ռաքէլն ու թաղուեց Եփրաթայի՝ նոյն ինքը Բեթղեհէմի ճանապարհի վրայ:20 Յակոբը նրա շիրիմի վրայ կոթող կանգնեցրեց: Դա մինչեւ այսօր էլ յայտնի է իբրեւ Ռաքէլի շիրիմի կոթող:21 Իսրայէլը գնաց եւ իր վրանը խփեց Գադերի աշտարակից այն կողմ:22 Երբ Իսրայէլը բնակուեց այդ երկրում, Ռուբէնը գնաց ու պառկեց իր հօր հարճի՝ Բալլայի հետ: Իսրայէլն իմացաւ, եւ այդ բանը վատ թուաց նրան: Յակոբն ունէր տասներկու որդի:23 Լիայից ծնուած որդիներն էին՝ Յակոբի անդրանիկ որդին՝ Ռուբէնը, Շմաւոնը, Ղեւին, Յուդան, Իսաքարը, Զաբուղոնը:24 Ռաքէլից ծնուած որդիներն էին՝ Յովսէփն ու Բենիամինը: Ռաքէլի նաժիշտ Բալլայից ծնուած որդիներն էին՝ Դանն ու Նեփթաղիմը:25 Լիայի նաժիշտ Զելփայից ծնուած որդիներն էին՝ Գադն ու Ասերը:26 Ահա սրանք են Յակոբի որդիները, որ նա ունեցաւ Ասորիների Միջագետքում:

Genesis 46:8-24

8 Սրանք են Իսրայէլի այն որդիների անունները, որոնք Եգիպտոս մտան. այն է՝ Յակոբն ու իր որդիները: Յակոբի անդրանիկ որդին էր Ռուբէնը:9 Ռուբէնի որդիներն են՝ Ենոքը, Փալլուսը, Ասրոնն ու Քարմին:10 Շմաւոնի որդիներն են՝ Յամուէլը, Յամինը, Ահոդը, Յաքինը, Սահառն ու քանանացի կնոջից ծնուած Սաւուղը:11 Ղեւիի որդիներն են՝ Գերսոնը, Կահաթն ու Մերարին:12 Յուդայի որդիներն են՝ Էրը, Օնանը, Սելոմը, Փարէսն ու Զարան: Էրն ու Օնանը մեռան Քանանացիների երկրում: Փարէսի որդիները եղան Ասրոմն ու Յամուէլը:13 Իսաքարի որդիներն են՝ Թողան, Փուդը, Յասուբն ու Զամամը:14 Զաբուղոնի որդիներն են՝ Սերեդը, Ալլոնն ու Էէլը:15 Սրանք Լիայի որդիներն են, որոնց, նաեւ իր դուստր Դինային, նա ծնեց Յակոբի համար՝ Ասորիների Միջագետքում. բոլորը՝ որդիներն ու դուստրերը, երեսուներեք հոգի էին:16 Գադի որդիներն են՝ Սափոնը, Մեդիսը, Սաւնիան, Թաւսոբամը, Այեդիսը, Արոյէլիսը եւ Արիէլիսը:17 Ասերի որդիներն են՝ Յեմնան, Յեսուան, Յէուլը, Բարիան եւ նրանց քոյր Սարան: Բարիայի որդիներն են՝ Քոբորը եւ Մելքիէլը:18 Սրանք որդիներն են Զելփայի, որին Լաբանը տուել էր իր դուստր Լիային: Սա Յակոբի համար ունեցաւ այս տասնվեց որդիներին:19 Ռաքէլի՝ Յակոբի կնոջ որդիներն են՝ Յովսէփն ու Բենիամինը:20 Եգիպտացիների երկրում Արեգ քաղաքի քուրմ Պետրափրեսի դուստր Ասանէթից Յովսէփն ունեցաւ իր Մանասէ ու Եփրեմ որդիներին: Մանասէն ասորի հարճից ունեցաւ որդիներ, որոնցից մէկն էր Մաքիրը: Մաքիրը ծնեց Գաղաադին: Եփրեմի՝ Մանասէի եղբօր որդիներն են՝ Սուտաղաամն ու Տաամը: Սուտաղաամի որդին է Եդ»մը:21 Բենիամինի որդիներն են՝ Բաղան, Բոքորն ու Ասբեէն: Բաղան ծնեց որդիներ՝ Գէերային, Նէեմանին, Անաքիսին, Ռոսին, Մամփիմին ու Ոփիմինին: Գէերան ծնեց Արադին:22 Սրանք Ռաքէլի որդիներն են, որոնց նա ծնեց Յակոբի համար. բոլորը՝ տասնութ հոգի:23 Դանի որդիներից մէկն է Ասոմը:24 Նեփթաղիմի որդիներն են՝ Ասիէլը, Գոնին, Ասարն ու Սիլլեմը:

Genesis 49:1-33

1 Յակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հաւաքուեցէ՛ք, որ ձեզ յայտնեմ այն, ինչ պատահելու է ձեզ հետագայում:2 Հաւաքուեցէ՛ք եւ լսեցէ՛ք, Յակոբի որդիներ, լսեցէ՛ք ձեր հայր Իսրայէլին:3 Ռուբէ՛ն, իմ անդրանիկ որդի, իմ զօրութիւն ու իմ որդիների սկիզբ. դու ինձ հետ խիստ վարուեցիր եւ մեծ յանդգնութեամբ կշտամբեցիր ինձ:4 Ջրի նման մի՛ եռա, քանզի մտել ես մահիճը քո հօրու պղծել այնժամ մահիճը նրա:5 Եղբայրներ Շմաւոնն ու Ղեւինանիրաւութիւն գործեցին կամովին:6 Խորհրդին նրանց մասնակից չի լինի անձն իմ.նրանց դաւին յօժար չէ սիրտն իմ. ցասումով իրենց մարդ սպանեցինհաճոյքի համար ջլակոտոր արեցին ցուլեր:7 Անիծեալ լինի ցասումը նրանց,քանզի յանդուգն էր. անիծուի նրանց ոխն ու մոլուցքը,քանզի սաստիկ էր:Կը բաժանեմ ես նրանց Յակոբի մէջ,կը ցրեմ նրանց Իսրայէլի մէջ:8 Յուդա՛, քեզ կ՚օրհնեն եղբայրները քո.ձեռքը քո կ՚իջնի թիկունքի վրայ թշնամիներիդ:Հօրդ որդիներն գլուխ խոնարհեն պիտի քո առաջ:9 Յուդա՛, կորի՛ւն առիւծի,իմ շառաւիղից ելար, որդեա՛կ իմ,Ելար, բազմեցիր, ննջեցիր դու որպէս առիւծ,որպէս կորիւն առիւծի:Ո՞վ պիտի արդեօք արթնացնի նրան:10 Յուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա կողերից,մինչեւ որ գայ նա, ում պատկանում են հանդերձեալները: Նրա՛ն են սպասում ժողովուրդները:11 Իր աւանակին կը կապի որթից,իսկ որթի ոստից՝ էշի քուռակին:Իր պատմուճանը կը լուայ գինովեւ իր հագուստը՝ խաղողի արեամբ:12 Գինուց զուարթ են աչքերը նրա,իսկ ատամներն սպիտակ՝ կաթից աւելի:13 Զաբուղոնը կը բնակուի ծովի եզերքին, որպէս նաւերի նա նաւահանգիստու կը տարածուի նա մինչեւ Սիդոն:14 Իսաքարը բարուն ցանկացաւ եւ հանգիստ ապրեց իր տարածքներում:15 Տեսնելով, որ հանգիստը լաւ է, հողը՝ բարեբեր, ուսերը դրեց աշխատանքի տակու դարձաւ բարիք ստեղծող մի մարդ:16 Դանը կը դատի իր ժողովրդին Իսրայէլի մէջ մէկ մարդու նման.17 Դանը թող լինի օձ դարանակալ ճանապարհի վրայ՝խայթելու համար ձիու գարշապարն ու ցած գցելու հեծեալին նրա:18 Մնա՜լ, սպասե՜լ Տիրոջ փրկութեան:19 Գադն աւազակների ծուղակը կ՚ընկնիեւ ինքն էլ, սակայն, կը հետապնդի աւազակներին:20 Ասերի հացը առատ կը լինի,իշխաններին էլ նա պարէն կը տայ:21 Նեփթաղիմը բարձրուղէշ ծառ է,որ իր բազում ճիւղերով գեղեցկութիւն է սփռում:22 Փառքի բարձրացած որդեա՛կ իմ Յովսէփ, որդեա՛կ իմ՝ դարձած դու նախանձելի,դարձի՛ր դու ինձ մօտ, որդեա՛կ իմ մատաղ, բանսարկուները բամբասում էին, դատափետում քեզ:23 Նրա դէմ ոխով բորբոքւում էին աղեղնաւորներ:24 Փշրուեցին զօրութեամբ աղեղները նրանց,ու թուլացան ջլերը նրանց բազուկներիՅակոբի հզօր Աստծու ձեռքով,25 նրա՛ կողմից, ով զօրացրեց Իսրայէլին՝Աստծուց քո հօր:Եւ քեզ օգնեց Աստուածն իմ,նա օրհնեց քեզ ի վերուստ օրհնութեամբ մի երկնային,ամէն ինչով լի երկրի օրհնութեամբեւ օրհնեց նաեւ ստինք ու արգանդ:26 Քո հօր օրհնութիւնն ու մօր օրհնութիւննառաւել ուժեղ, քան օրհնանքը յաւերժական լեռների,քան օրհնանքը յաւիտենական բլուրների,իջնի թող գլխի վրայ Յովսէփի ու գլխին նրա եղբայրների,որոնց առաջնորդեց նա:27 Բենիամի՛ն՝ յափշտակող գա՛յլ,առաւօտեան իր որսն ուտող,երեկոյեան պատառ բաշխող»:28 Այս բոլորը՝ Յակոբի որդիները, տասներկու ցեղերն են: Սա է ահա, ինչ որ խօսեց նրանց հայրը իրենց հետ: Նա իւրաքանչիւրին օրհնեց իրեն արժանի օրհնութեամբ:29 Նա պատուիրեց նրանց՝ ասելով. «Ես գնում եմ իմ նախնիների գիրկը: Ինձ թաղեցէ՛ք իմ նախնիների մօտ, այն քարայրում, որ քետացի Եփրոնի ագարակում է, այն զոյգ քարայրում, որ այդ դաշտում է,30 Մամբրէի կաղնու դիմաց, Քանանացիների երկրում: Այդ քարայրը Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից իբրեւ սեփական շիրմավայր:31 Այնտեղ են թաղել Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային: Այնտեղ են թաղել Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային: Այնտեղ են թաղել Լիային. սա ագարակի եւ նրա մէջ գտնուող քարայրի այն կալուածքն է, որ գնուեց Քետի որդիներից:32 Այնտեղ են թաղել Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային: Այնտեղ են թաղել Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային: Այնտեղ են թաղել Լիային. սա ագարակի եւ նրա մէջ գտնուող քարայրի այն կալուածքն է, որ գնուեց Քետի որդիներից:33 Յակոբը դադարեց իր որդիներին պատուիրան տալուց, ոտքերը յետ բերեց մահիճի մէջ, մեռաւ եւ գնաց իր նախնիների գիրկը:

Matthew 1:2-5

2 Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նրա եղբայրներին.3 Յուդան ծնեց Փարեսին եւ Զարային՝ Թամարից. Փարեսը ծնեց Եզրոնին. Եզրոնը ծնեց Արամին.4 Արամը ծնեց Ամինադաբին. Ամինադաբը ծնեց Նաասոնին. Նաասոնը ծնեց Սաղմոնին.5 Սաղմոնը ծնեց Բոոսին՝ Ռաքաբից. Բոոսը ծնեց Օբէդին՝ Հռութից. Օբէդը ծնեց Յեսսէին.

Luke 3:32

32 եւ սա՝ Յեսսէի, եւ սա՝ Օբէդի, եւ սա՝ Բոոսի, եւ սա՝ Սաղմանի, եւ սա՝ Նաասոնի,

John 10:3

3 Դռնապանը նրա համար բացում է դուռը, եւ ոչխարները լսում են նրա ձայնը. նա իր ոչխարներին անուններով է կանչում եւ նրանց դուրս է հանում:

Genesis 29:32

32 Յղիացաւ Լիան եւ Յակոբի համար ծնեց որդի: Նա նրան կոչեց Ռուբէն՝ ասելով. «Տէրը տեսաւ իմ տառապանքները: Արդ, ինձ պիտի սիրի իմ ամուսինը»:

Genesis 46:9

9 Ռուբէնի որդիներն են՝ Ենոքը, Փալլուսը, Ասրոնն ու Քարմին:

Genesis 49:3-4

3 Ռուբէ՛ն, իմ անդրանիկ որդի, իմ զօրութիւն ու իմ որդիների սկիզբ. դու ինձ հետ խիստ վարուեցիր եւ մեծ յանդգնութեամբ կշտամբեցիր ինձ:4 Ջրի նման մի՛ եռա, քանզի մտել ես մահիճը քո հօրու պղծել այնժամ մահիճը նրա:

Genesis 29:33

33 Դարձեալ յղիացաւ Լիան, Յակոբի համար ծնեց երկրորդ որդի եւ ասաց. «Քանի որ Տէրը լսեց, որ ատելի եմ, սրան էլ պարգեւեց ինձ»: Եւ նրա անունը դրեց Շմաւոն:

Genesis 34:25-30

25 Երրորդ օրը, երբ դեռ նրանք ցաւերի մէջ էին, Յակոբի երկու որդիները՝ Դինայի եղբայրներ Շմաւոնն ու Ղեւին, ամէն մէկն առնելով իր սուրը, կազմ ու պատրաստ մտան քաղաքն ու կոտորեցին բոլոր արուներին:26 Նրանք սրի քաշեցին նաեւ Եմորին ու նրա որդի Սիւքեմին, իսկ Սիւքեմի տնից առան Դինային ու գնացին:27 Յակոբի միւս որդիները յարձակուեցին վիրաւորների վրայ եւ կողոպտեցին այն քաղաքը, ուր պղծել էին իրենց քոյր Դինային:28 Նրանք վերցրին քաղաքում եւ դաշտում գտնուող նրանց արջառն ու ոչխարը, նրանց էշերը,29 գերեվարեցին ողջ մնացած մարդկանց ու նրանց կանանց, աւար առան նրանց ամբողջ գոյքը: նրանք յափշտակեցին ե՛ւ քաղաքում, ե՛ւ տներում եղած ամէն ինչ:30 Այն ժամանակ Յակոբն ասաց Շմաւոնին ու Ղեւիին. «Դուք ինձ ատելի դարձրիք: Ես երկրի բոլոր բնակիչներին՝ քանանացիներին ու փերեզացիներին անխիղճ մարդ պիտի թուամ: Մենք սակաւաթիւ ենք: Եթէ նրանք հաւաքուեն, ինձ վրայ յարձակուեն ու հարուածեն ինձ, ապա կ՚ոչնչանամ ե՛ւ ես, ե՛ւ իմ տոհմը»:

Genesis 42:24

24 Նա դարձեալ եկաւ նրանց մօտ եւ խօսեց նրանց հետ: Ապա նրանցից առանձնացնելով Շմաւոնին՝ նրանց ներկայութեամբ շղթայեց նրան:

Genesis 46:10

10 Շմաւոնի որդիներն են՝ Յամուէլը, Յամինը, Ահոդը, Յաքինը, Սահառն ու քանանացի կնոջից ծնուած Սաւուղը:

Genesis 49:5-6

5 Եղբայրներ Շմաւոնն ու Ղեւինանիրաւութիւն գործեցին կամովին:6 Խորհրդին նրանց մասնակից չի լինի անձն իմ.նրանց դաւին յօժար չէ սիրտն իմ. ցասումով իրենց մարդ սպանեցինհաճոյքի համար ջլակոտոր արեցին ցուլեր:

Genesis 30:10-11

10 Լիայի նաժիշտ Զելփան յղիացաւ եւ Յակոբի համար ծնեց որդի:11 Նա ասաց. «Ես երջանիկ եմ»: Եւ նրա անունը դրեց Գադ:

Genesis 46:16

16 Գադի որդիներն են՝ Սափոնը, Մեդիսը, Սաւնիան, Թաւսոբամը, Այեդիսը, Արոյէլիսը եւ Արիէլիսը:

Genesis 49:19

19 Գադն աւազակների ծուղակը կ՚ընկնիեւ ինքն էլ, սակայն, կը հետապնդի աւազակներին:

Genesis 29:35

35 Նա մի անգամ էլ յղիացաւ, ծնեց որդի եւ ասաց. «Այս անգամ էլ պիտի գոհանամ Տիրոջից»: Եւ նրա անունը դրեց Յուդա: Դրանից յետոյ նա դադարեց երեխայ ունենալուց:

Genesis 46:12

12 Յուդայի որդիներն են՝ Էրը, Օնանը, Սելոմը, Փարէսն ու Զարան: Էրն ու Օնանը մեռան Քանանացիների երկրում: Փարէսի որդիները եղան Ասրոմն ու Յամուէլը:

Genesis 49:8-12

8 Յուդա՛, քեզ կ՚օրհնեն եղբայրները քո.ձեռքը քո կ՚իջնի թիկունքի վրայ թշնամիներիդ:Հօրդ որդիներն գլուխ խոնարհեն պիտի քո առաջ:9 Յուդա՛, կորի՛ւն առիւծի,իմ շառաւիղից ելար, որդեա՛կ իմ,Ելար, բազմեցիր, ննջեցիր դու որպէս առիւծ,որպէս կորիւն առիւծի:Ո՞վ պիտի արդեօք արթնացնի նրան:10 Յուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա կողերից,մինչեւ որ գայ նա, ում պատկանում են հանդերձեալները: Նրա՛ն են սպասում ժողովուրդները:11 Իր աւանակին կը կապի որթից,իսկ որթի ոստից՝ էշի քուռակին:Իր պատմուճանը կը լուայ գինովեւ իր հագուստը՝ խաղողի արեամբ:12 Գինուց զուարթ են աչքերը նրա,իսկ ատամներն սպիտակ՝ կաթից աւելի:

Matthew 1:2

2 Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նրա եղբայրներին.

Genesis 30:18

18 Լիան ասաց. «Աստուած տուեց իմ վարձը այն բանի համար, որ իմ աղախնին տուեցի իմ ամուսնուն»: Եւ նա նրա անունը դրեց Իսաքար, որ նշանակում է վարձ:

Genesis 46:13

13 Իսաքարի որդիներն են՝ Թողան, Փուդը, Յասուբն ու Զամամը:

Genesis 49:14-15

14 Իսաքարը բարուն ցանկացաւ եւ հանգիստ ապրեց իր տարածքներում:15 Տեսնելով, որ հանգիստը լաւ է, հողը՝ բարեբեր, ուսերը դրեց աշխատանքի տակու դարձաւ բարիք ստեղծող մի մարդ:

Genesis 30:20

20 Լիան ասաց. «Աստուած ինձ լաւ նուէր պարգեւեց. սրանից յետոյ ամուսինս ինձ կը սիրի, որովհետեւ նրա համար վեց որդի ծնեցի: Եւ նա նրա անունը դրեց Զաբուղոն:

Genesis 46:14

14 Զաբուղոնի որդիներն են՝ Սերեդը, Ալլոնն ու Էէլը:

Genesis 49:13

13 Զաբուղոնը կը բնակուի ծովի եզերքին, որպէս նաւերի նա նաւահանգիստու կը տարածուի նա մինչեւ Սիդոն:

Genesis 30:24

24 Եւ նրա անունը դրեց Յովսէփ: Նա ասաց. «Աստուած թող ինձ պարգեւի մի որդի եւս»:

Genesis 37:1-36

1 Յակոբը բնակւում էր Քանանացիների երկրում՝ այնտեղ, ուր պանդխտել էր իր հայրը:2 Յակոբի սերունդը հետեւեալն է. Յովսէփը տասնեօթը տարեկան էր, երբ իր եղբայրների հետ ոչխարներ էր արածեցնում: Իր հօր կանանց՝ Բալլայի որդիներից եւ Զելփայի որդիներից փոքր էր նա: Որդիներն իրենց հայր Իսրայէլի մօտ վատաբանում էին Յովսէփին,3 բայց Իսրայէլը Յովսէփին աւելի շատ էր սիրում, քան մնացած բոլոր որդիներին, որովհետեւ Յովսէփը նրա ծեր տարիքում ծնուած որդին էր: Նա նրա համար կարել էր տուել ծաղկազարդ մի պատմուճան:4 Երբ նրա եղբայրները տեսան, որ իրենց հայրը նրան սիրում է իր բոլոր որդիներից աւելի, ատեցին նրան եւ նրա հետ հանգիստ խօսել չէին կարողանում:5 Երազ տեսաւ Յովսէփն ու այն պատմեց իր եղբայրներին: Դրա համար եղբայրները առաւել եւս ատեցին նրան:6 Նա ասաց նրանց. «Լսեցէ՛ք իմ տեսած երազը:7 Թւում էր, թէ մի դաշտում հասկերի խուրձ էինք կապում: Իմ խուրձը բարձրացաւ, կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը դարձան ու երկրպագեցին իմ խրձին»:8 Եղբայրներն ասացին նրան. «Միթէ որպէս թագաւո՞ր պիտի թագաւորես մեզ վրայ, կամ տէր դառնալով պիտի տիրե՞ս մեզ»: Եւ նրանք առաւել եւս ատեցին նրան այդ երազների ու խօսքերի համար:9 Նա տեսաւ մի այլ երազ եւս եւ այն պատմեց իր հօրն ու եղբայրներին: Նա ասաց. «Ահա մի այլ երազ եւս տեսայ: Իբրեւ թէ արեգակն ու լուսինը եւ տասնմէկ աստղեր երկրպագում էին ինձ»:10 Հայրը սաստեց նրան ու ասաց. «Այդ ի՞նչ երազ է, որ տեսել ես: Հիմա ես, քո մայրը եւ եղբայրները պիտի գանք եւ երկրպագե՞նք քեզ»:11 Վրդովուեցին նրա եղբայրները, բայց հայրը մտքում պահեց նրա պատմածը:12 Նրա եղբայրները գնացին Սիւքեմ՝ իրենց հօր ոչխարներն արածեցնելու:13 Իսրայէլն ասաց Յովսէփին. «Չէ՞ որ հիմա քո եղբայրները ոչխարներ են արածեցնում Սիւքեմում: Արի՛ քեզ ուղարկեմ նրանց մօտ»:14 Յովսէփն ասաց նրան. «Ես պատրաստ եմ»: Իսրայէլն ասաց նրան. «Գնա տե՛ս, թէ ողջ-առո՞ղջ են քո եղբայրներն ու ոչխարները, եւ ինձ լուր բեր»: Եւ Յակոբը նրան ուղարկեց այնտեղ Քեբրոնի հովտից:15 Յովսէփը եկաւ Սիւքեմ եւ մի մարդ տեսաւ նրան դաշտում մոլորուած: Սա հարցրեց. «Ի՞նչ ես փնտռում»:16 Նա պատասխանեց. «Իմ եղբայրներին եմ փնտռում: Ասա՛ ինձ, որտե՞ղ են նրանք ոչխարներ արածեցնում»:17 Մարդն ասաց նրան. «Նրանք այստեղից քոչեցին գնացին, բայց ես լսեցի, որ նրանք ասում էին. «Գնանք Դոթայիմ»: Յովսէփը գնաց իր եղբայրների ետեւից եւ նրանց գտաւ Դոթայիմում:18 Նրա եղբայրները հեռուից առաջինը իրենք նկատեցին նրան, երբ նա դեռ չէր մօտեցել իրենց: Նրանք իրար մէջ չար խորհուրդ արեցին, որ սպանեն նրան:19 Իւրաքանչիւրն իր եղբօրը դիմելով՝ ասում էր:20 «Ահա երազատեսը գալիս է: Եկէք սպանենք նրան, նետենք այստեղի հորերից մէկի մէջ եւ ասենք, թէ՝ «Վայրի գազան է կերել նրան»: Այն ժամանակ տեսնենք, թէ ի՞նչ կը լինեն նրա երազները»:21 Երբ Ռուբէնը լսեց դա, նրանց ձեռքից փրկեց նրան. նա ասաց. «Չսպանենք նրան»:22 Ռուբէնն աւելացրեց. «Չթափենք նրա արիւնը, այլ նետեցէ՛ք նրան այս անապատի հորերից մէկի մէջ: Ձեռք մի՛ տուէք նրան»: Դա ասում էր, որպէսզի նրան փրկի նրանց ձեռքից եւ հասցնի իր հօրը:23 Երբ Յովսէփն եկաւ իր եղբայրների մօտ, նրանք նրա վրայից հանեցին ծաղկազարդ պատմուճանը24 եւ նրան նետեցին հորի մէջ: Հորը դատարկ էր, մէջը ջուր չկար:25 Նրանք նստեցին հաց ուտելու: Աչքերը վեր բարձրացնելով՝ տեսան, որ իսմայէլացի ճանապարհորդներ են գալիս Գաղաադից, ուղտերը խնկերով, ռետինով ու խէժով բարձած, որպէսզի դրանք տանեն Եգիպտոս:26 Յուդան իր եղբայրներին ասաց. «Ի՞նչ օգուտ, եթէ սպանենք մեր եղբօրը եւ թաքցնենք նրա արիւնը:27 Եկէք նրան վաճառենք իսմայէլացիներին, եւ մեր ձեռքը նրա արեամբ չպղծուի, որովհետեւ ի վերջոյ նա մեր եղբայրն է՝ նոյն միս ու արիւնից»: Եւ իր եղբայրները լսեցին նրան:28 Այնտեղից անցնում էին մադիանացի վաճառականներ: Եղբայրները Յովսէփին քաշեցին-հանեցին հորից եւ քսան դահեկանով վաճառեցին իսմայէլացիներին:29 Իսմայէլացիները Յովսէփին տարան Եգիպտոս: Ռուբէնը վերադարձաւ դէպի հորը եւ Յովսէփին հորի մէջ չգտաւ:30 Նա պատառոտեց իր հագուստները, վերադարձաւ իր եղբայրների մօտ ու ասաց. «Պատանին այնտեղ չէ, ես այժմ ո՞ւր գնամ»:31 Նրանք առան Յովսէփի պատմուճանը, մի ուլ մորթեցին, պատմուճանը թաթախեցին ուլի արեան մէջ,32 ապա ծաղկազարդ պատմուճանն ուղարկեցին իրենց հօրն ու ասացին. «Գտել ենք սա, տե՛ս, քո՞ որդու պատմուճանն է սա, թէ՞ ոչ»:33 Նա ճանաչեց այն ու ասաց. «Այս պատմուճանը իմ որդունն է, վայրի գազան է կերել նրան, մի գազան է յօշոտել Յովսէփին»:34 Եւ նա պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մէջքին եւ երկար ժամանակ սուգ էր պահում իր որդու համար:35 Հաւաքուեցին նրա բոլոր որդիներն ու դուստրերը, եկան նրան մխիթարելու, բայց չէր կամենում մխիթարուել: Նա ասում էր. «Ես այս սգով էլ կ՚իջնեմ գերեզման՝ իմ որդու մօտ»: Եւ հայրը ողբաց նրան:36 Իսկ մադիանացիները Եգիպտոսում Յովսէփին վաճառեցին փարաւոնի դահճապետին՝ ներքինի Պետափրէսին:

Genesis 39:1-23

1 Յովսէփին տարան Եգիպտոս: Ոմն եգիպտացի՝ փարաւոնի ներքինի դահճապետ Պետափրէսը, նրան գնեց նրան Եգիպտոս տարած իսմայէլացիներից:2 Տէրը Յովսէփի հետ էր, նրա գործերը բարեյաջող էին, եւ նա մնաց իր տիրոջ տանը՝ Եգիպտոսում:3 Երբ իր տէրը տեսաւ, որ Տէրը նրա հետ է, եւ ինչ էլ որ ինքն անում է, Տէրը յաջողութիւն է տալիս նրան, Յովսէփը շնորհ գտաւ տիրոջ առաջ, քանի որ հաճելի էր եղել նրան:4 Դրա համար էլ նա նրան իր տան վերակացու կարգեց եւ իր ողջ ունեցուածքը վստահեց Յովսէփին: Երբ տէրը նրան իր տան եւ իր ունեցած ամէն ինչին վերակացու կարգեց,5 Աստուած Յովսէփի համար օրհնեց եգիպտացու տունը, եւ այդ օրհնութիւնը տարածուեց նրա տանն ու դաշտում եղած ամբողջ ունեցուածքի վրայ: Այն ամէնն, ինչ տէրն ունէր, թողեց Յովսէփի տնօրինութեանը:6 Պետափրէսը չգիտէր, թէ ինչ կայ իր տանը, բացի իր կերած հացից: Յովսէփը դէմքով շատ գեղեցիկ էր ու վայելչակազմ:7 Այս բոլորից յետոյ նրա տիրոջ կինն իր աչքը գցեց Յովսէփի վրայ ու ասաց նրան. «Պառկի՛ր ինձ հետ»:8 Բայց նա մերժեց՝ իր տիրոջ կնոջն ասելով, թէ՝ «Եթէ իմ տէրը իր տան ողջ ունեցուածքը վստահել է ինձ,9 եւ այս տանը ինձնից աւելի մեծ մարդ չկայ, ու ինձ ոչինչ չի արգելուած, քեզնից բացի, որովհետեւ նրա կինն ես, ապա ես ինչպէ՞ս կարող եմ անել այդ չար ու սոսկալի բանը եւ մեղանչել Աստծու առաջ»:10 Թէեւ նա ամէն օր այդ մասին էր խօսում Յովսէփի հետ, բայց Յովսէփը չէր համաձայնում պառկել նրա հետ, ոչ իսկ մօտենալ նրան:11 Այնպէս պատահեց, որ մի օր Յովսէփը իր ինչ-որ գործով տուն մտաւ: Ընտանիքի անդամներից ոչ ոք չկար տանը:12 Կինը բռնեց նրա շորերից ու ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»: Յովսէփը թողնելով իր շորերը նրա ձեռքում՝ դուրս փախաւ:13 Երբ կինը տեսաւ, որ նա շորերը իր ձեռքում թողած դուրս է փախել, տան անդամներին կանչելով՝ ասաց.14 «Տեսէ՛ք, ամուսինս եբրայեցի ծառայ բերեց տուն, որ մեզ խայտառակ անի: Նա, մտնելով իմ սենեակը, ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»: Ես բարձրաձայն աղաղակեցի,15 իսկ նա, լսելով իմ բարձրաձայն աղաղակը, շորերն ինձ մօտ թողած՝ փախաւ, գնաց դուրս»:16 Նա շորերը պահեց մօտը մինչեւ ամուսինը տուն եկաւ, նրա հետ խօսեց այս բաները՝ ասելով, թէ՝17 «Սենեակս մտաւ քո բերած եբրայեցի ծառան, որպէսզի խայտառակի ինձ: Նա ասաց՝ «Պառկի՛ր ինձ հետ»:18 Իսկ երբ լսեց, որ ձայնս բարձրացրի, շորերն ինձ մօտ թողած՝ փախաւ, գնաց դուրս»:19 Երբ տէրը լսեց իր կնոջ պատմածը, թէ՝ «Այսպէս վարուեց ինձ հետ քո ծառան», խիստ բարկացաւ:20 Յովսէփի տէրը բռնեց ու բանտ նետեց նրան, այնտեղ, ուր արքունի կալանաւորներ էին բանտարկուած:21 Բայց Աստուած Յովսէփի հետ էր. նա ողորմութիւն պարգեւեց նրան, եւ այնպէս արեց, որ նա բանտապետի բարեհաճութեանն արժանանայ:22 Բանտապետը բանտն ու բանտում եղած բոլոր կալանաւորներին վստահեց Յովսէփին: Եւ ինչ էլ որ լինում էր այնտեղ, նա էր անողը:23 Բանտապետը նրա շնորհիւ բանտի գործերին չէր խառնւում, որովհետեւ ամէն ինչ յանձնուած էր Յովսէփի ձեռքը: Աստուած նրա հետ էր, եւ ինչ էլ որ ինքն անում էր, Տէրը յաջողութիւն էր տալիս նրան:

Genesis 46:20

20 Եգիպտացիների երկրում Արեգ քաղաքի քուրմ Պետրափրեսի դուստր Ասանէթից Յովսէփն ունեցաւ իր Մանասէ ու Եփրեմ որդիներին: Մանասէն ասորի հարճից ունեցաւ որդիներ, որոնցից մէկն էր Մաքիրը: Մաքիրը ծնեց Գաղաադին: Եփրեմի՝ Մանասէի եղբօր որդիներն են՝ Սուտաղաամն ու Տաամը: Սուտաղաամի որդին է Եդ»մը:

Genesis 48:1-22

1 Այս դէպքերից յետոյ Յովսէփին յայտնեցին, թէ՝ «Քո հայր Յակոբը հիւանդ է»: Յովսէփը վերցնելով իր երկու որդիներին՝ Մանասէին ու Եփրեմին, եկաւ Յակոբի մօտ: Այդ մասին Յակոբին տեղեակ պահեցին՝ ասելով.2 «Ահա քո որդի Յովսէփը քեզ մօտ է գալիս»: Իսրայէլն ուժերը հաւաքեց ու նստեց անկողնում:3 Յակոբն ասաց Յովսէփին. «Իմ Աստուածն ինձ երեւաց Լուզում՝ Քանանացիների երկրում, օրհնեց ինձ4 ու ասաց. «Ահա ես կ՚աճեցնեմ ու կը բազմացնեմ քեզ, բազում ազգերի նախահայր կը դարձնեմ: Այս երկիրը քեզ կը տամ իբրեւ յաւիտենական ժառանգութիւն»:5 Արդ, մինչեւ իմ Եգիպտոս գալը Եգիպտոսում ծնուած քո երկու որդիները իմն են: Եփրեմն ու Մանասէն ինձ համար թող լինեն ինչպէս Ռուբէնն ու Շմաւոնը,6 իսկ միւս զաւակները, որոնց ծնունդ կը տաս սրանցից յետոյ, թող քոնը լինեն: Նրանք իրենց ժառանգութիւնն ստանալու համար թող կոչուեն իրենց եղբայրների անուամբ:7 Երբ ես գալիս էի Ասորիների Միջագետքից ու մի ասպարէզի չափ մօտեցել էի Քաբրաթա երկրին, Քանանացիների երկրում մեռաւ քո մայր Ռաքէլը: Ես նրան թաղեցի ճանապարհին, Եփրաթա չհասած. դա Բեթղեհէմն է»:8 Երբ Իսրայէլը տեսաւ Յովսէփի որդիներին, հարց տուեց. «Սրանք քո ի՞նչն են»:9 Յովսէփը պատասխանեց հօրը. «Իմ որդիներն են, որոնց Աստուած պարգեւեց ինձ այստեղ»: Յակոբն ասաց. «Նրանց բե՛ր ինձ մօտ, որ օրհնեմ նրանց»:10 Իսրայէլի աչքերը ծերութեան պատճառով տկարացել էին, նա լաւ չէր տեսնում: Յովսէփը նրանց մօտեցրեց նրան, Յակոբը համբուրեց նրանց ու իր գիրկն առաւ:11 Իսրայէլն ասաց Յովսէփին. «Ահա ոչ միայն կարօտս առայ քեզնից, այլեւ Աստուած ինձ ցոյց տուեց նաեւ քո զաւակներին»:12 Յովսէփը նրանց վերցրեց նրա ծնկներից, եւ նրանք մինչեւ գետին խոնարհուեցին նրա առաջ: Յովսէփը առաւ իր երկու որդիներին՝13 Եփրեմին ունենալով իր աջ կողմում, այսինքն՝ Իսրայէլի ձախ կողմում, եւ Մանասէին իր ձախ կողմում, այսինքն՝ Իսրայէլի աջ կողմում, ու մօտեցրեց նրան:14 Իսրայէլը մեկնելով իր աջ ձեռքը՝ դրեց Եփրեմի գլխին, որ կրտսերն էր, իսկ ձախը՝ Մանասէի գլխին եւ փոխեց ձեռքերի տեղը, քանի որ Մանասէն էր անդրանիկը:15 Օրհնեց նրանց եւ ասաց. «Աստուած, որին հաճոյ եղան իմ նախնիները՝ Աբրահամն ու Իսահակը, Աստուած, որ պահպանեց ինձ իմ մանկութիւնից մինչեւ այսօր,16 Հրեշտակը, որ փրկեց ինձ ամէն տեսակ փորձանքներից, թող օրհնի այս մանուկներին, թող սրանց մէջ վերապրի իմ անունը եւ իմ նախնիների՝ Աբրահամի ու Իսահակի անունը, նրանք օրհնեալ լինեն երկրի վրայ եւ շատ բազմանան»:17 Յովսէփը տեսաւ, որ հայրն իր աջը դրել է Եփրեմի գլխին, եւ դա ծանր թուաց նրան: Յովսէփն ուզեց օգնել հօրը, որ նա իր ձեռքը հանի Եփրեմի գլխի վրայից եւ դնի Մանասէի գլխին:18 Յովսէփն ասաց իր հօրը. «Կարգն այդպէս չէ, հա՛յր, որովհետեւ սա է անդրանիկը: Քո աջը դիր սրա՛ գլխին»:19 Հայրը, սակայն, այդ չկամեցաւ, այլ ասաց. «Գիտեմ, որդեա՛կ, գիտեմ: Սա նոյնպէս ժողովուրդ թող դառնայ, փառաւորուի, բայց սրա կրտսեր եղբայրը նրանից մեծ կը լինի: Նրա որդին բազում ազգերի նախահայր կը լինի»:20 Յակոբն այդ օրը օրհնեց նրանց՝ ասելով. «Իսրայէլը թող ձեր միջոցով օրհնեալ լինի: Թող ասեն. «Աստուած քեզ հետ թող վարուի այնպէս, ինչպէս Եփրեմի ու Մանասէի հետ»: Եւ նա Եփրեմին աւելի առաջ դասեց, քան Մանասէին:21 Իսրայէլն ասաց Յովսէփին. «Ահա մեռնում եմ: Աստուած ձեզ հետ լինի եւ ձեզ վերադարձնի ձեր նախնիների երկիրը:22 Ես քեզ իբրեւ սեփականութիւն տալիս եմ իմ սրով ու աղեղով ամորհացիներից գրաւած Սիկիմը, որն աւելի մեծ է, քան քո եղբայրների բաժինը»:

Genesis 49:22-26

22 Փառքի բարձրացած որդեա՛կ իմ Յովսէփ, որդեա՛կ իմ՝ դարձած դու նախանձելի,դարձի՛ր դու ինձ մօտ, որդեա՛կ իմ մատաղ, բանսարկուները բամբասում էին, դատափետում քեզ:23 Նրա դէմ ոխով բորբոքւում էին աղեղնաւորներ:24 Փշրուեցին զօրութեամբ աղեղները նրանց,ու թուլացան ջլերը նրանց բազուկներիՅակոբի հզօր Աստծու ձեռքով,25 նրա՛ կողմից, ով զօրացրեց Իսրայէլին՝Աստծուց քո հօր:Եւ քեզ օգնեց Աստուածն իմ,նա օրհնեց քեզ ի վերուստ օրհնութեամբ մի երկնային,ամէն ինչով լի երկրի օրհնութեամբեւ օրհնեց նաեւ ստինք ու արգանդ:26 Քո հօր օրհնութիւնն ու մօր օրհնութիւննառաւել ուժեղ, քան օրհնանքը յաւերժական լեռների,քան օրհնանքը յաւիտենական բլուրների,իջնի թող գլխի վրայ Յովսէփի ու գլխին նրա եղբայրների,որոնց առաջնորդեց նա:

Genesis 48:5

5 Արդ, մինչեւ իմ Եգիպտոս գալը Եգիպտոսում ծնուած քո երկու որդիները իմն են: Եփրեմն ու Մանասէն ինձ համար թող լինեն ինչպէս Ռուբէնն ու Շմաւոնը,

Genesis 48:19-20

19 Հայրը, սակայն, այդ չկամեցաւ, այլ ասաց. «Գիտեմ, որդեա՛կ, գիտեմ: Սա նոյնպէս ժողովուրդ թող դառնայ, փառաւորուի, բայց սրա կրտսեր եղբայրը նրանից մեծ կը լինի: Նրա որդին բազում ազգերի նախահայր կը լինի»:20 Յակոբն այդ օրը օրհնեց նրանց՝ ասելով. «Իսրայէլը թող ձեր միջոցով օրհնեալ լինի: Թող ասեն. «Աստուած քեզ հետ թող վարուի այնպէս, ինչպէս Եփրեմի ու Մանասէի հետ»: Եւ նա Եփրեմին աւելի առաջ դասեց, քան Մանասէին:

Genesis 35:16-18

16 Նա գնաց Բեթէլից, եւ երբ մօտեցաւ Քաբրաթա երկրին, որ մտնի Եփրաթա, Ռաքէլը ծննդաբերեց:17 Նրա ծննդաբերութիւնը դժուարին եղաւ, եւ երկունքի ժամանակ մանկաբարձն ասաց նրան. «Արիացի՛ր, որովհետեւ էլի տղայ ես ունենում»:18 Հոգին աւանդելիս, քանի որ մեռնում էր, նա որդու անունը դրեց Իմ վշտերի որդի, իսկ հայրը նրան կոչեց Բենիամին:

Genesis 44:20

20 Եւ մենք պատասխանեցինք մեր տիրոջը. «Ունենք տարիքն առած մի հայր եւ մի կրտսեր եղբայր, որ նա ունեցել է ծեր տարիքում: Սրա եղբայրը մեռել է, եւ սա մնացել է իր մօր միակ որդին, եւ հայրը սիրում է նրան»:

Genesis 46:21

21 Բենիամինի որդիներն են՝ Բաղան, Բոքորն ու Ասբեէն: Բաղան ծնեց որդիներ՝ Գէերային, Նէեմանին, Անաքիսին, Ռոսին, Մամփիմին ու Ոփիմինին: Գէերան ծնեց Արադին:

Genesis 49:27

27 Բենիամի՛ն՝ յափշտակող գա՛յլ,առաւօտեան իր որսն ուտող,երեկոյեան պատառ բաշխող»:

Genesis 30:5-6

5 Յղիացաւ Ռաքէլի նաժիշտ Բալլան եւ որդի ծնեց Յակոբի համար:6 Ռաքէլն ասաց. «Աստուած ինձ արդար դատեց, լսեց իմ ձայնը եւ ինձ որդի պարգեւեց»: Դրա համար էլ նրա անունը դրեց Դան:

Genesis 46:23

23 Դանի որդիներից մէկն է Ասոմը:

Genesis 49:16-17

16 Դանը կը դատի իր ժողովրդին Իսրայէլի մէջ մէկ մարդու նման.17 Դանը թող լինի օձ դարանակալ ճանապարհի վրայ՝խայթելու համար ձիու գարշապարն ու ցած գցելու հեծեալին նրա:

Genesis 30:12-13

12 Յղիացաւ Լիայի նաժիշտ Զելփան եւ երկրորդ որդի էլ ծնեց Յակոբի համար:13 Լիան ասաց. «Ես բախտաւոր եմ, որովհետեւ կանայք ինձ երանի են տալու»: Եւ որդու անունը դրեց Ասեր՝ Մեծութիւն:

Genesis 46:27

27 Յովսէփը Եգիպտոսում ունեցաւ երկու որդի: Այսպիսով Յակոբի ընտանիքի՝ Եգիպտոս մտած բոլոր տղամարդկանց թիւը եօթանասունհինգ է:

Genesis 49:20

20 Ասերի հացը առատ կը լինի,իշխաններին էլ նա պարէն կը տայ:

Genesis 30:7-8

7 Դարձեալ յղիացաւ Ռաքէլի նաժիշտ Բալլան եւ երկրորդ որդի ծնեց Յակոբի համար:8 Ռաքէլն ասաց. «Աստուած ինձ օգնեց, որովհետեւ ընդհարուեցի քրոջս հետ եւ յաղթեցի»: Եւ որդու անունը դրեց Նեփթաղիմ:

Genesis 46:24

24 Նեփթաղիմի որդիներն են՝ Ասիէլը, Գոնին, Ասարն ու Սիլլեմը:

Genesis 49:21

21 Նեփթաղիմը բարձրուղէշ ծառ է,որ իր բազում ճիւղերով գեղեցկութիւն է սփռում:

Genesis 12:2

2 Քեզ մեծ ցեղի նախահայր պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, պիտի փառաւորեմ քո անունը, եւ դու օրհնեալ պիտի լինես:

Genesis 13:16

16 Քո յետնորդներին պիտի բազմացնեմ երկրի աւազի չափ. եթէ որեւէ մէկը ի վիճակի լինի հաշուելու երկրի աւազը, ապա քո յետնորդներն էլ թիւ կ՚ունենան:

Genesis 15:5

5 Աստուած դուրս հանեց նրան ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշուի՛ր աստղերը, եթէ կարող ես հաշուել դրանք»: Նա աւելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»:

Genesis 17:6

6 Քո սերունդը շատ եմ աճեցնելու, քեզնից բազում ազգեր պիտի սերեմ, թագաւորներ պիտի ծնուեն քեզնից:

Genesis 22:17

17 անչափ պիտի օրհնեմ քեզ եւ երկնքի աստղերի, ծովեզերքի աւազի չափ պիտի բազմացնեմ քո սերունդը: Քո սերունդը պիտի տիրանայ իր թշնամիների քաղաքներին,

Genesis 26:3

3 իբրեւ պանդուխտ ապրի՛ր այս երկրում, որ ես լինեմ քեզ հետ եւ օրհնեմ քեզ, որովհետեւ քեզ ու քո սերունդներին եմ տալու այս ողջ երկիրը: Ես հաստատ կը պահեմ այն երդումը, որ տուեցի քո հայր Աբրահամին:

Genesis 28:14

14 Քո սերունդները երկրի աւազի չափ շատ են լինելու, տարածուելու են դէպի ծովակողմ, դէպի արեւելք, դէպի հիւսիս ու հարաւ: Քո շնորհիւ եւ քո սերունդների շնորհիւ օրհնուելու են աշխարհի բոլոր ազգերը:

Genesis 46:3-4

3 Նա պատասխանեց. «Ես քո հայրերի Աստուածն եմ: Մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետեւ քեզ այնտեղ մեծ ազգ եմ դարձնելու:4 Ես քեզ հետ կ՚իջնեմ Եգիպտոս, եւ ինքս էլ քեզ ընդմիշտ կը հանեմ այնտեղից: Եւ Յովսէփն իր ձեռքով կը փակի քո աչքերը»:

Exodus 12:37

37 Իսրայէլացիները՝ վեց հարիւր հազար տղամարդ, հետիոտն, բացի մնացած բազմութիւնից, Ռամեսից մեկնեցին Սոկքոթ:

Exodus 31:18

18 Երբ Աստուած Սինա լերան վրայ աւարտեց իր խօսքը, Մովսէսին տուեց վկայութեան երկու տախտակները՝ Աստծու մատով գրուած քարէ տախտակները:

Exodus 32:26-29

26 Մովսէսը, կանգնելով բանակատեղիի մուտքի մօտ, ասաց. «Ով Տիրոջն է պատկանում, ինձ մօտենայ»: Նրա շուրջը հաւաքուեցին Ղեւիի բոլոր որդիները:27 Մովսէսը նրանց ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Իւրաքանչիւրը իր սուրը թող կապի իր ազդրին: Բանակատեղիի մի մուտքից միւսը գնացէք-եկէք, եւ ձեզնից իւրաքանչիւրը թող սպանի իր եղբօրը, իւրաքանչիւրը՝ իր ընկերոջը, իւրաքանչիւրը՝ իր մերձաւորին»:28 Ղեւիի որդիներն արեցին այնպէս, ինչպէս ասել էր Մովսէսը: Այդ օրը ժողովրդի միջից շուրջ երեք հազար մարդ կոտորուեց:29 Մովսէսն ասաց նրանց. «Այսօր իւրաքանչիւրդ ձեր ձեռքով ծառայեցիք Տիրոջը. մէկն սպանեց իր որդուն, միւսն՝ իր եղբօրը, որի համար այսօր ձեզ վրայ կ՚իջնի Տիրոջ օրհնութիւնը»:

Exodus 38:21

21 Ահա վկայութեան խորանի կառուցման պայմանը. կառուցել այնպէս, ինչպէս Աստուած հրամայել էր Մովսէսին, որպէսզի ղեւտացիները Ահարոն քահանայի որդի Իթամարի միջոցով այնտեղ պաշտամունք կատարեն:

Exodus 23:21-22

21 Զգո՛յշ եղիր անձիդ նկատմամբ, լսի՛ր ու հնազանդուի՛ր նրան, որպէսզի նա չխորշի քեզնից, որովհետեւ նա իմ անունով է գործելու:22 Եթէ ուշադիր լսես իմ խօսքը եւ կատարես այն ամէնը, ինչ ասել եմ քեզ, ես կը լինեմ քո թշնամիների թշնամին եւ կը դառնամ քո հակառակորդների հակառակորդը,

Exodus 39:32

32 Մովսէսի մօտ, խորան բերեցին զգեստները, վրանի ծածկն ու դրա բոլոր մասերը, դրա ճարմանդները, փայտերը, միջաձողերը, դրա մոյթերը, վերջինիս խարիսխները,

Exodus 39:43

43 Մովսէսը տեսաւ բոլոր գործերը, որ նրանք կատարել էին այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: Նրանք ճիշտ նոյն ձեւով էին կատարել: Եւ Մովսէսն օրհնեց նրանց:

Exodus 40:16

16 Մովսէսն արեց այն ամէնը, ինչ Տէրը պատուիրել էր իրեն. նա հէնց այդպէս էլ արեց:

Exodus 40:32

32 երբ վկայութեան խորանը մտնեն կամ երբ զոհասեղանին մօտենան պաշտամունք կատարելու: Նրանք լուացւում էին դրա միջի ջրով, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:

Matthew 28:20

20 Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»:

Cross Reference data is from OpenBible.info, retrieved June 28, 2010, and licensed under a Creative Commons Attribution License.