Matthew 6:9-13

ArmenianEastern(i) 9 Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք». 9 «Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը. 10 քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛. 11 մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր. 12 եւ ների՛ր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ. 13 եւ մի՛ տար մեզ փորձութեան, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետեւ քո՛նն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն: