Mark 6:4-6

ArmenianEastern(i) 4 Եւ Յիսուս նրանց ասաց. «Մարգարէն յարգուած անձ է, բայց ոչ իր գաւառում, իր ազգատոհմի եւ իր տան մէջ»: 5 Եւ չէր կարողանում այնտեղ որեւէ զօրաւոր գործ կատարել, այլ քիչ թուով հիւանդների վրայ ձեռք դնելով՝ նրանց բժշկում էր: 6 Եւ նա զարմանում էր նրանց անհաւատութեան վրայ: 6 Եւ շրջում էր շրջակայ գիւղերում եւ ուսուցանում: