ArmenianEastern(i)
31 Սրանք են այն թագաւորները, որոնք թագաւորեցին Եդոմայեցիների երկրում, երբ դեռ որեւէ թագաւոր չէր թագաւորում Իսրայէլում: 32 Եդոմում թագաւորեց Սեպփորի որդի Բաղակը. նրա քաղաքի անունը Դեննաբա էր: 33 Մեռաւ Բաղակը, եւ նրա փոխարէն թագաւորեց Զարեհի որդի Յոբաբը, որ Բոսորայից էր: 34 Մեռաւ Յոբաբը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ասոմը, որը Թեմանացիների երկրից էր: 35 Մեռաւ Ասոմը, եւ նրա փոխարէն թագաւորեց Բարադի որդի Ադադը: Սա էր, որ Մովաբացիների դաշտում կոտորեց Մադիամին: Նրա քաղաքի անունը Գեթէմ էր: 36 Մեռաւ Ադադը, եւ նրա փոխարէն թագաւորեց Սամաղան՝ Մասեկկայից: 37 Մեռաւ Սամաղան, եւ նրա փոխարէն թագաւորեց Սաւուղը՝ Ռոբոթից, որը գտնւում է գետի եզերքին: 38 Մեռաւ Սաւուղը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ոքոբորի որդի Բալլայենոնը: 39 Մեռաւ Ոքոբորի որդի Բալլայենոնը, եւ նրա փոխարէն թագաւորեց Բարադի որդի Ադադը: Նրա քաղաքի անունը Փոգով էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբէէլ: Սա Մազոբի որդի Մատրէթի դուստրն էր: