Genesis 36:20-30

ArmenianEastern(i) 20 Սէիրում բնակուող քոռեցի Սէիրի որդիներն են՝ Ղոտանը, Սեբաղը, Սեբեգոնը, Անան, 21 Դեսոնը, Ասերը եւ Ռիսոնը: Սրանք քոռեցու՝ Սէիրի որդու ցեղապետերն են Եդոմի երկրում: 22 Ղոտանի որդիներն են Քոռին, Եմման, իսկ Ղոտանի քոյրը Թամնան էր: 23 Սոբաղի որդիներն են՝ Գաղոմը, Մանաքաթը, Գեբաղը, Սոփարը եւ Ոնանը: 24 Սեբեգոնի որդիներն են՝ Այիէն եւ Ոնանը: Սա այն Ոնանն է, որ անապատում աղբիւր գտաւ, երբ արածեցնում էր իր հայր Սեբեգոնի էշերը: 25 Անայի որդիներն են՝ Դեսոնը եւ Ոլիբաման՝ Անայի դուստրը: 26 Դեսոնի որդիներն են՝ Ամադանը, Եսբանը, Յեթրանը եւ Քառանը: 27 Ասերի որդիներն են՝ Բալլանը, Զուկանը, Ոսնիկանը եւ Ուկամը: 28 Ռիսոնի որդիներն են՝ Ոսը եւ Առանը: 29 Քոռի ցեղապետերն են՝ ցեղապետ Ղոտանը, ցեղապետ Սոբաղը, ցեղապետ Սեբեգոնը, ցեղապետ Անան, 30 ցեղապետ Դեսոնը, ցեղապետ Ասերը, ցեղապետ Ռիսոնը: Սրանք Քոռի ցեղապետերն են իրենց գաւառներում, Եդոմի երկրում: