Genesis 23:9-20

ArmenianEastern(i) 9 որ ինձ տայ իր ագարակի սահմաններում գտնուող զոյգ քարայրը այնքան արծաթով, որքան արժէ այն: Թող այն ձեր ներկայութեամբ ինձ տայ որպէս շիրմավայր»: 10 Եփրոնը քետացիների հետ նստած էր ժողովատեղում: Եփրոն քետացին պատասխան տուեց Աբրահամին եւ ի լուր Քետի որդիների ու բոլոր նրանց, ովքեր մտնում էին նրա քաղաքի դարպասով, 11 ասաց. «Նայի՛ր ինձ, տէ՛ր, եւ լսի՛ր ինձ: Ագարակը տալիս եմ քեզ, քեզ եմ տալիս նաեւ այնտեղ գտնուող քարայրը: Իմ բոլոր համաքաղաքացիների ներկայութեամբ այն քեզ եմ յանձնում: Թաղի՛ր քո հանգուցեալին»: 12 Աբրահամը գլուխ տուեց երկրի ժողովրդի առաջ, 13 Եփրոնի հետ խօսեց ի լուր երկրի ժողովրդի եւ ասաց. «Քանի որ անսացիր ինձ, ուրեմն լսի՛ր ինձ: Ես քեզ կը տամ ագարակի փոխարժէքը: Վերցրո՛ւ այն ինձնից, եւ ես այնտեղ կը թաղեմ իմ հանգուցեալին»: 14 Եփրոնն Աբրահամին պատասխանեց եւ ասաց. 15 «Ո՛չ, տէ՛ր իմ, լսել եմ, որ հողամասը չորս հարիւր սատեր արծաթ արժէ: Դա ի՞նչ է որ իմ ու քո միջեւ: Դու թաղի՛ր քո հանգուցեալին»: 16 Աբրահամը Եփրոնին լսելուց յետոյ կշռեց եւ նրան վճարեց չորս հարիւր սատեր արծաթը, ինչպէս խոստացել էր ի լուր Քետի որդիների, վաճառականների մօտ ընդունուած գնով: 17 Եփրոնի ագարակը, որ Մամբրէի կաղնու հանդիպակաց զոյգ քարայրի մօտն էր, այսինքն՝ ագարակն ու նրա մէջ գտնուող քարայրը, ագարակի եւ նրա շրջակայքի բոլոր ծառերը դարձան Աբրահամի սեփականութիւնը, 18 Քետի որդիների ներկայութեամբ, որոնք մտնում էին քաղաքի դարպասով: 19 Դրանից յետոյ Աբրահամն իր կին Սառային թաղեց ագարակի զոյգ քարայրում, որ Մամբրէի կաղնու դիմաց էր գտնւում, այսինքն՝ Քեբրոնում՝ Քանանացիների երկրում: 20 Ագարակն ու նրա մէջ գտնուող քարայրը Քետի որդիների կողմից տրուեցին Աբրահամին իբրեւ նրա սեփական գերեզմանոց: