Exodus 29:5-9

ArmenianEastern(i) 5 Զգեստներն առնելով՝ քո եղբայր Ահարոնի ներքնազգեստի վրայ կը հագցնես երկարաւուն պատուճանը, վակասն ու լանջապանակը: Լանջապանակը կ՚ամրացնես վակասին: 6 Խոյրը կը դնես նրա գլխին, իսկ թիթեղեայ սուրբ պսակը կը դնես խոյրի վրայ: 7 Կը վերցնես օծութեան իւղից, կը քսես նրա գլխին եւ կ՚օծես նրան: 8 Մօտ կը բերես նրա որդիներին, նրանց նոյնպէս կը հագցնես զգեստները, 9 Ահարոնի ու նրա որդիների մէջքին կը կապես գօտիները, ապարօշները կը դնես նրանց գլխին եւ նրանց քահանայութիւնը ինձ համար յաւիտենական կը լինի: Այսպէս կը սրբագործես դու Ահարոնին ու նրա որդիներին: