Exodus 16:18-20

ArmenianEastern(i) 18 Չափեցին եւ տեսան, որ ումը որ շատ էր, սահմանուած չափից չաւելացաւ, իսկ ումը՝ քիչ, սահմանուած չափից չպակասեց: Իւրաքանչիւրը իր կարիքի չափով էր հաւաքել: 19 Մովսէսն ասաց նրանց. «Ոչ ոք մինչեւ առաւօտ դրանից աւելցուկ չթողնի»: 20 Ոմանք, սակայն, Մովսէսին չլսեցին. դրանից աւելցուկ մնաց առաւօտեան: Դա որդնոտեց ու նեխեց: Մովսէսը զայրացաւ նրանց վրայ: