Exodus 14:17-22

ArmenianEastern(i) 17 Ես կը կարծրացնեմ փարաւոնի եւ բոլոր եգիպտացիների սիրտը, սրանք նրանց յետեւից ծով կը մտնեն, եւ ես կը փառաւորուեմ փարաւոնի, նրա ամբողջ զօրքի, կառքերի ու հեծելազօրի առաջ: 18 Բոլոր եգիպտացիները կը գիտենան, որ ե՛ս եմ Տէրը, երբ փառաւորուեմ փարաւոնի, նրա կառքերի ու հեծելազօրի առաջ»: 19 Իսրայէլացիների բանակի առջեւից գնացող Աստծու հրեշտակը ելաւ ու անցաւ գնաց նրանց յետեւը: Վերացաւ ամպի սիւնը նրանց առջեւից ու կանգնեց նրանց թիկունքին: 20 Ամպի սիւնը մտաւ եգիպտացիների ու իսրայէլացիների բանակների միջեւ: Խաւար ու մէգ պատեց: Գիշերն անցաւ, բայց ողջ գիշերը բանակները իրար չմօտեցան: 21 Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ հարաւային հողմի ուժով ողջ գիշեր ծովը յետ մղուեց. բացուեց ծովի յատակը, ջուրը երկուսի բաժանուեց: 22 Իսրայէլացիները մտան յատակը բացուած ծովի մէջ ու առաջ շարժուեցին ինչպէս ցամաքով: Ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել: