Luke 1:59 Cross References - ArmenianEastern

59 Եւ ութերորդ օրը եկան մանկանը թլփատելու. եւ նրան իր հօր անունով Զաքարիա էին կոչում:

Genesis 17:12

12 Ձեր մանուկները՝ ձեր ցեղերի բոլոր արուները, ընդոծինն ու արծաթով գնուած ստրուկները, ամէն մի օտարածին, որ քո սերնդից չէ, ութօրեայ հասակում պէտք է թլփատուեն: Պէտք է անպայման թլփատուեն քո տան ընդոծինն ու արծաթով գնուած քո ստրուկը:

Genesis 21:3-4

3 Աբրահամն իր որդու անունը, որին ծնեց Սառան նրա համար, դրեց Իսահակ:4 Աբրահամն ութերորդ օրը թլփատեց իր որդի Իսահակին, ինչպէս պատուիրել էր նրան Տէր Աստուած:

Luke 2:21

21 Եւ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատուեց, նրա անունը Յիսուս դրուեց, ինչպէս հրեշտակի կողմից կոչուել էր, երբ դեռ չէր յղացուել մօր որովայնում:

Cross Reference data is from OpenBible.info, retrieved June 28, 2010, and licensed under a Creative Commons Attribution License.