12 Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ:
Exodus 20:12 Cross References - ArmenianEastern
Exodus 21:15
15 Ով որ հարուածի իր հօրը կամ մօրը, մահապատժի թող ենթարկուի:
Exodus 21:17
17 Ով որ վատաբանի իր հօրն ու իր մօրը, մահապատժի թող ենթարկուի:
Matthew 15:4-6
4 քանի որ Աստուած ասաց. «Մեծարի՛ր քո հօրը եւ մօրը».5 եւ ով վատաբանում է հօրը կամ մօրը, մահուամբ պիտի պատժուի:6 Իսկ դուք ասում էք. ով իր հօրը կամ մօրը ասի, թէ՝ այն, ինչ ինձնից օգտուելու ես, Աստծուն ընծայ է, այլեւս չի մեծարի իր հօրը կամ իր մօրը. ուրեմն՝ Աստծու խօսքը արհամարհում էք ձեր աւանդութեան պատճառով:
Matthew 19:19
19 քո հօրն ու մօրը մեծարիրը եւ քո ընկերոջը քո անձի պէս պիտի սիրեսը»:
Mark 7:10
10 որովհետեւ Մովսէսն ասում է. «Պատուի՛ր քո հօրն ու մօրը. եւ ով որ չարախօսի իր հօր կամ մօր մասին, մահուամբ թող պատժուի»:
Mark 10:19
19 Պատուիրանները գիտես. մի՛ շնանար, մի՛ սպանիր, մի՛ գողանար, սուտ մի՛ վկայիրպատուի՛ր քո հօրն ու մօրը»:
Luke 18:20
20 Պատուիրանները գիտես՝ մի՛ շնացիր, մի՛ սպանիր, մի՛ գողացիր, սուտ մի՛ վկայիր, մեծարի՛ր քո հօրը եւ մօրը»: