1 Timothy 5:4 Cross References - ArmenianEastern

Genesis 45:10-11

10 Դու կը բնակուես Գեսեմ երկրում՝ Արաբիայում եւ մօտ կը լինես ինձ, դու, քո որդիները, քո որդիների որդիները քո ոչխարներով ու արջառներով, ամբողջ ունեցուածքով: Ես քեզ կը կերակրեմ այստեղ,11 որովհետեւ դեռ հինգ տարի եւս սով է լինելու, որպէսզի չկոտորուէք դու, քո որդիները, եւ չոչնչանայ քո ամբողջ ունեցուածքը:

Genesis 47:12

12 Յովսէփը օրապահիկ էր տալիս իր հօրն ու եղբայրներին, իսկ իր հօր ընտանիքի բոլոր անդամներին՝ ցորեն ըստ շնչի:

Genesis 47:28

28 Յակոբը Եգիպտացիների երկրում ապրեց տասնեօթը տարի, եւ նա դարձաւ հարիւր քառասունեօթը տարեկան:

Matthew 15:4-6

4 քանի որ Աստուած ասաց. «Մեծարի՛ր քո հօրը եւ մօրը».5 եւ ով վատաբանում է հօրը կամ մօրը, մահուամբ պիտի պատժուի:6 Իսկ դուք ասում էք. ով իր հօրը կամ մօրը ասի, թէ՝ այն, ինչ ինձնից օգտուելու ես, Աստծուն ընծայ է, այլեւս չի մեծարի իր հօրը կամ իր մօրը. ուրեմն՝ Աստծու խօսքը արհամարհում էք ձեր աւանդութեան պատճառով:

Mark 7:11-13

11 Իսկ դուք ասում էք. «Եթէ մէկը հօրը կամ մօրն ասի. ՚Ինչ ինձնից պիտի օգտուես, Կորբան է՚, (այսինքն՝ Աստծուն տալու ընծայ),12 դրանով իսկ այլեւս թոյլ չէք տալիս, որ նա իր հօր կամ մօր համար որեւէ բան անի,13 եւ այդպէս անարգում էք Աստծու խօսքը նոյն աւանդութեամբ, որ դուք փոխանցում էք միմեանց: Եւ սրա նման ուրիշ շատ բաներ էք անում»:

Luke 2:51

51 Եւ Յիսուս նրանց հետ իջաւ ու Նազարէթ գնաց. եւ նա հնազանդ էր նրանց: Եւ նրա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտում:

John 19:26-27

26 Երբ Յիսուս տեսաւ մօրը եւ այն աշակերտին, որ մօտ էր կանգնած, որին նա սիրում էր, մօրն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»:27 Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»: Եւ այդ պահից աշակերտը նրան իր մօտ առաւ:

Cross Reference data is from OpenBible.info, retrieved June 28, 2010, and licensed under a Creative Commons Attribution License.