1 Սա մարդկանց ազգաբանութեան այն օրերի պատմութիւնն է, երբ Աստուած ստեղծեց Ադամին: Ըստ Աստծու պատկերի ստեղծեց նրան,2 արու եւ էգ ստեղծեց նրանց, օրհնեց եւ ադամ, այսինքն՝ մարդ անուանեց նրանց այն օրը, երբ ստեղծեց նրանց:3 Ադամը երկու հարիւր երեսուն տարեկանին իր նման ու իր կերպարանքով որդի ծնեց եւ անունը դրեց Սէթ:4 Սէթին ծնելուց յետոյ Ադամն ապրեց եւս եօթը հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:5 Ադամը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր երեսուն տարի:6 Սէթը երկու հարիւր հինգ տարեկանին ծնեց Ենոսին:7 Ենոսին ծնելուց յետոյ Սէթն ապրեց եւս եօթը հարիւր եօթը տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:8 Սէթը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասներկու տարի:9 Ենոսը հարիւր իննսուն տարեկանին ծնեց Կայնանին:10 Կայնանին ծնելուց յետոյ Ենոսն ապրեց եւս եօթը հարիւր տասնհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:11 Ենոսը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր հինգ տարի:12 Կայնանը հարիւր եօթանասուն տարեկանին ծնեց Մաղաղայէլին:13 Մաղաղայէլին ծնելուց յետոյ Կայնանն ապրեց եւս եօթը հարիւր քառասուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:14 Կայնանը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասը տարի:15 Մաղաղայէլը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Յարէդին:16 Յարէդին ծնելուց յետոյ Մաղաղայէլն ապրեց եւս եօթը հարիւր երեսուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:17 Մաղաղայէլը մեռաւ՝ ապրելով ութ հարիւր իննսունհինգ տարի:18 Յարէդը հարիւր վաթսուներկու տարեկանին ծնեց Ենոքին:19 Ենոքին ծնելուց յետոյ Յարէդն ապրեց եւս ութ հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:20 Յարէդը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսուներկու տարի:21 Ենոքը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Մաթուսաղային:22 Ենոքը Մաթուսաղային ծնելուց յետոյ սիրելի եղաւ Աստծուն երկու հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:23 Ենոքը ապրեց երեք հարիւր վաթսունհինգ տարի:24 Ենոքը սիրելի եղաւ Աստծուն: Նա անյայտացաւ, որովհետեւ Աստուած նրան տարաւ իր մօտ:25 Մաթուսաղան հարիւր ութսունեօթը տարեկանին ծնեց Ղամէքին:26 Ղամէքին ծնելուց յետոյ Մաթուսաղան ապրեց եւս ութ հարիւր երկու տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:27 Մաթուսաղան մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսունինը տարի:28 Ղամէքը հարիւր ութսունութ տարեկանին ծնեց որդի:29 Նա նրա անունը դրեց Նոյ: Ղամէքն ասաց. «Սա մեզ կը հանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի ցաւերից եւ այն երկրից, որ անիծեց Տէր Աստուած»:30 Նոյին ծնելուց յետոյ Ղամէքն ապրեց եւս հինգ հարիւր վաթսունհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:31 Ղամէքը մեռաւ՝ ապրելով եօթը հարիւր յիսուներեք տարի:32 Նոյը հինգ հարիւր տարեկանին ծնեց երեք որդի. Սէմին, Քամին եւ Յաբէթին:
Bible verses about "seth" | ArmenianEastern
Genesis 5:1-32
John 10:10
10 Գողը գալիս է միայն, որպէսզի գողանայ, սպանի եւ կորստեան մատնի. ես եկայ, որպէսզի կեանք ունենան եւ՝ առաւել եւս ունենան:
Luke 3:38
38 եւ սա՝ Ենոսի, եւ սա՝ Սէթի, եւ սա՝ Ադամի, եւ սա՝ Աստծու:
Genesis 4:25
Genesis 5:4
4 Սէթին ծնելուց յետոյ Ադամն ապրեց եւս եօթը հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:
Genesis 5:3
3 Ադամը երկու հարիւր երեսուն տարեկանին իր նման ու իր կերպարանքով որդի ծնեց եւ անունը դրեց Սէթ: