Bible verses about "rapist" | ArmenianEastern

Genesis 34:1-31

1 Լիայի՝ Յակոբի համար ծնած դուստրը՝ Դինան, ելաւ այդ կողմի աղջիկներին տեսնելու:2 Նրան տեսաւ քոռեցի Եմորի որդի Սիւքեմը, որը երկրի իշխանն էր, առեւանգեց նրան, պառկեց նրա հետ եւ պղծեց նրան:3 Սիւքեմը, ամբողջ հոգով կապուելով Յակոբի դուստր Դինայի հետ, սիրեց աղջկան եւ քաղցրութեամբ խօսեց նրա հետ:4 Սիւքեմը, դիմելով իր հայր Եմորին, ասաց. «Այս աղջկան ինձ համար կնութեան ա՛ռ»:5 Յակոբն իմացաւ, որ Եմորի որդին պղծել է իր դուստր Դինային: Այդ ժամանակ իր որդիները դաշտում՝ անասունների մօտ էին: Յակոբը լուռ մնաց մինչեւ նրանց գալը:6 Սիւքեմի հայր Եմորը գնաց Յակոբի մօտ՝ հետը խօսելու:7 Դաշտից եկան նաեւ Յակոբի որդիները: Երբ տղամարդիկ իմացան կատարուածի մասին, զայրացան: Նրանք շատ տխրեցին, որովհետեւ Սիւքեմը, Յակոբի դստեր ծոցը մտնելով, մեծ նախատինք էր հասցրել Իսրայէլին: Դա չպէտք է լինէր:8 Եմորը նրանց դիմելով՝ ասաց. «Իմ որդի Սիւքեմը ամբողջ հոգով սիրել է ձեր դստերը: Արդ, աղջկան տուէ՛ք նրան կնութեան եւ խնամութիւն արէ՛ք մեզ հետ.9 ձեր դուստրերին տուէ՛ք մեզ եւ մեր դուստրերին առէ՛ք ձեր որդիներին:10 Բնակուեցէ՛ք մեզ հետ: Մեր ընդարձակ երկիրը փռուած է ձեր առաջ, բնակուեցէ՛ք այնտեղ, վաստակեցէ՛ք եւ կալուածքներ ձեռք բերէք դրա մէջ»:11 Սիւքեմն ասաց նրա հօրն ու եղբայրներին. «Թող շնորհ գտնեմ ձեր առաջ: Ինչ էլ պահանջէք, կը տանք:12 Ինչքան ուզէք, աւելացրէ՛ք պարգեւագինը եւ օժիտը, որքան էլ ասէք, կը տամ, միայն թէ այդ աղջկան տուէ՛ք ինձ կնութեան»:13 Յակոբի որդիները խորամանկութեամբ պատասխանեցին Սիւքեմին ու նրա հայր Եմորին, քանի որ Սիւքեմը պղծել էր իրենց քոյր Դինային:14 Լիայի որդիները՝ Դինայի եղբայրներ Շմաւոնն ու Ղեւին, ասացին. «Չենք կարող անել այդ բանը՝ մեր քրոջը տալ անթլփատ մի մարդու, որովհետեւ դա մեզ համար նախատինք կը լինի:15 Մենք կը համակերպուենք ձեզ հետ եւ կը բնակուենք ձեր երկրում միայն այն դէպքում, եթէ դուք նմանուէք մեզ՝ թլփատուեն ձեր բոլոր արու զաւակները:16 Միայն այն ժամանակ մեր դուստրերին կը տանք ձեզ եւ ձեր դուստրերից մեզ կին կ՚առնենք:17 Մենք կը բնակուենք ձեզ հետ եւ կը լինենք իբրեւ մէկ ժողովուրդ: Իսկ եթէ չլսէք մեզ՝ չթլփատուէք, մեր դուստրերին կ՚առնենք ու կը հեռանանք»:18 Եմորին ու Եմորի որդի Սիւքեմին հաճելի թուացին այս խօսքերը:19 Երիտասարդը չյապաղեց անել այդ բանը, որովհետեւ շատ էր սիրում Յակոբի դստերը: Նա իր հօր ընտանիքի անդամների մէջ ամենից աւելի յարգանք էր վայելում:20 Եմորն ու իր որդի Սիւքեմը եկան իրենց քաղաքի դարպասի մօտ եւ, դիմելով իրենց քաղաքի տղամարդկանց, ասացին նրանց.21 «Այդ մարդիկ հաշտ ու խաղաղ են մեզ հետ: Արդ, թող բնակուեն այս երկրում եւ վաստակ ձեռք բերեն այստեղ, որովհետեւ այս ընդարձակ երկիրը փռուած է նրանց առաջ: Նրանց դուստրերին մեզ կին առնենք եւ մեր դուստրերին տանք նրանց:22 Այդ մարդիկ մեզ նման լինելով՝ կը բնակուեն մեզ հետ, եւ մենք կը լինենք իբրեւ մէկ ժողովուրդ միայն այն պայմանով, որ մեր բոլոր զաւակները թլփատուեն, ինչպէս որ իրենք են թլփատուած:23 Միթէ այդ ձեւով նրանց ունեցուածքը, նրանց անասունը եւ նրանց չորքոտանին մերը չե՞ն լինի: Եթէ նրանց այդ պայմանն ընդունենք, նրանք կը բնակուեն մեզ հետ»:24 Եմորի ու նրա որդի Սիւքեմի հետ համաձայնեցին բոլոր նրանք, ովքեր անցնում էին իրենց քաղաքի դարպասով, եւ թլփատուեցին բոլոր տղամարդիկ, ովքեր անցնում էին այդ քաղաքի դարպասով:25 Երրորդ օրը, երբ դեռ նրանք ցաւերի մէջ էին, Յակոբի երկու որդիները՝ Դինայի եղբայրներ Շմաւոնն ու Ղեւին, ամէն մէկն առնելով իր սուրը, կազմ ու պատրաստ մտան քաղաքն ու կոտորեցին բոլոր արուներին:26 Նրանք սրի քաշեցին նաեւ Եմորին ու նրա որդի Սիւքեմին, իսկ Սիւքեմի տնից առան Դինային ու գնացին:27 Յակոբի միւս որդիները յարձակուեցին վիրաւորների վրայ եւ կողոպտեցին այն քաղաքը, ուր պղծել էին իրենց քոյր Դինային:28 Նրանք վերցրին քաղաքում եւ դաշտում գտնուող նրանց արջառն ու ոչխարը, նրանց էշերը,29 գերեվարեցին ողջ մնացած մարդկանց ու նրանց կանանց, աւար առան նրանց ամբողջ գոյքը: նրանք յափշտակեցին ե՛ւ քաղաքում, ե՛ւ տներում եղած ամէն ինչ:30 Այն ժամանակ Յակոբն ասաց Շմաւոնին ու Ղեւիին. «Դուք ինձ ատելի դարձրիք: Ես երկրի բոլոր բնակիչներին՝ քանանացիներին ու փերեզացիներին անխիղճ մարդ պիտի թուամ: Մենք սակաւաթիւ ենք: Եթէ նրանք հաւաքուեն, ինձ վրայ յարձակուեն ու հարուածեն ինձ, ապա կ՚ոչնչանամ ե՛ւ ես, ե՛ւ իմ տոհմը»:31 Նրանք պատասխանեցին. «Հապա ինչպէ՞ս է, որ նրանք իբրեւ բոզ լլկեցին մեր քրոջը»:

Exodus 22:16

16 «Եթէ մէկը խաբի չնշանուած մի կոյսի եւ պառկի նրա հետ, գլխագին թող վճարի ու ամուսնանայ նրա հետ:

Exodus 22:16-17

16 «Եթէ մէկը խաբի չնշանուած մի կոյսի եւ պառկի նրա հետ, գլխագին թող վճարի ու ամուսնանայ նրա հետ:17 Եւ եթէ աղջկայ հայրը չհամաձայնի նրան կնութեան տալ իր աղջկան, խաբողը նրա հօրը արծաթ թող վճարի այնքան, ինչքան գլխագին է սահմանուած կոյսերի համար:

Topical data is from OpenBible.info, retrieved November 11, 2013, and licensed under a Creative Commons Attribution License.