Luke 3:37 Cross References - ArmenianEastern

37 եւ սա՝ Մաթուսաղայի, եւ սա՝ Ենոքի, եւ սա՝ Յարեդի, եւ սա՝ Մաղաղայէլի, եւ սա՝ Կայնանի,

Genesis 5:6-28

6 Սէթը երկու հարիւր հինգ տարեկանին ծնեց Ենոսին:7 Ենոսին ծնելուց յետոյ Սէթն ապրեց եւս եօթը հարիւր եօթը տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:8 Սէթը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասներկու տարի:9 Ենոսը հարիւր իննսուն տարեկանին ծնեց Կայնանին:10 Կայնանին ծնելուց յետոյ Ենոսն ապրեց եւս եօթը հարիւր տասնհինգ տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:11 Ենոսը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր հինգ տարի:12 Կայնանը հարիւր եօթանասուն տարեկանին ծնեց Մաղաղայէլին:13 Մաղաղայէլին ծնելուց յետոյ Կայնանն ապրեց եւս եօթը հարիւր քառասուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:14 Կայնանը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր տասը տարի:15 Մաղաղայէլը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Յարէդին:16 Յարէդին ծնելուց յետոյ Մաղաղայէլն ապրեց եւս եօթը հարիւր երեսուն տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:17 Մաղաղայէլը մեռաւ՝ ապրելով ութ հարիւր իննսունհինգ տարի:18 Յարէդը հարիւր վաթսուներկու տարեկանին ծնեց Ենոքին:19 Ենոքին ծնելուց յետոյ Յարէդն ապրեց եւս ութ հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:20 Յարէդը մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսուներկու տարի:21 Ենոքը հարիւր վաթսունհինգ տարեկանին ծնեց Մաթուսաղային:22 Ենոքը Մաթուսաղային ծնելուց յետոյ սիրելի եղաւ Աստծուն երկու հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:23 Ենոքը ապրեց երեք հարիւր վաթսունհինգ տարի:24 Ենոքը սիրելի եղաւ Աստծուն: Նա անյայտացաւ, որովհետեւ Աստուած նրան տարաւ իր մօտ:25 Մաթուսաղան հարիւր ութսունեօթը տարեկանին ծնեց Ղամէքին:26 Ղամէքին ծնելուց յետոյ Մաթուսաղան ապրեց եւս ութ հարիւր երկու տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր:27 Մաթուսաղան մեռաւ՝ ապրելով ինը հարիւր վաթսունինը տարի:28 Ղամէքը հարիւր ութսունութ տարեկանին ծնեց որդի:

Cross Reference data is from OpenBible.info, retrieved June 28, 2010, and licensed under a Creative Commons Attribution License.