Genesis 50 Cross References - ArmenianEastern

1 Յովսէփն ընկնելով իր հօր երեսին՝ լաց եղաւ նրա վրայ եւ համբուրեց նրան:2 Յովսէփը հրամայեց դի զմռսող իր սպասաւորներին զմռսել իր հօրը. զմռսողները զմռսեցին Իսրայէլին:3 Լրացան նրա քառասուն օրերը. այդքան էր տեւում թաղելու կարգը: Եգիպտոսը եօթանասուն օր սգաց նրան:4 Սգոյ օրերն անցնելուց յետոյ Յովսէփը խօսեց փարաւոնի իշխանների հետ եւ ասաց. «Եթէ շնորհ եմ գտել ձեր առաջ, ապա դիմեցէ՛ք փարաւոնին եւ ասացէ՛ք,5 որ իմ հայրը երդուեցրել է ինձ ու ասել. «Ահա ես մեռնում եմ: Ինձ կը թաղես այն շիրիմում, որ ես ինձ համար փորել եմ Քանանացիների երկրում»: Արդ, թո՛յլ տուր գնամ, թաղեմ իմ հօրն ու վերադառնամ»:6 Փարաւոնն ասաց. «Գնա՛, թաղի՛ր քո հօրը, ինչպէս որ նա երդուեցրել է քեզ»:7 Յովսէփը գնաց, որ թաղի իր հօրը: Նրա հետ գնացին նաեւ փարաւոնի բոլոր ծառաները, նրա պալատի աւագանին, Եգիպտացիների երկրի բոլոր աւագները,8 Յովսէփի ամբողջ ընտանիքը, նրա եղբայրները, նրա հօր ընտանիքի բոլոր անդամները: Իսկ մերձաւորներին, ոչխարներին ու արջառներին թողեցին Գեսեմ երկրում:9 Նրա հետ գնացին նաեւ կառքերն ու հեծեալները եւ դարձան մի հսկայ բանակ:10 Նրանք հասան Յորդանանի այն կողմը գտնուող Ատադի կալը եւ այնտեղ սաստիկ ողբ ու կոծ արեցին նրա վրայ: Նա հօր համար եօթը օր սուգ արեց:11 Քանանացիների երկրի բնակիչները, տեսնելով Ատադի կալում արուած սուգը, ասացին. «Եգիպտացիները մեծ սգի մէջ են»: Դրա համար էլ այդ վայրը կոչուեց Եգիպտոսի Սուգ. այն Յորդանանի միւս կողմն է:12 Իսրայէլի որդիները նրա դիակի հետ վարուեցին այնպէս, ինչպէս նա էր պատուիրել իրենց.13 վերցրին նրան ու թաղեցին այնտեղ: Նրա որդիները նրան տարան Քանանացիների երկիրը եւ թաղեցին Մամբրէի կաղնու դիմաց, զոյգ քարայրում, որ Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից իբրեւ սեփական շիրմավայր:14 Յովսէփը վերադարձաւ Եգիպտոս. ինքը, իր եղբայրները եւ իր հօրը թաղելու համար իր հետ գնացած բոլոր մարդիկ:15 Երբ Յովսէփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մահացել է, ասացին. «Գուցէ Յովսէփը ոխ է պահել մեր դէմ եւ վրէժ կը լուծի այն բոլոր չարիքների համար, որ մենք պատճառեցինք նրան»:16 Նրանք եկան Յովսէփի մօտ ու ասացին. «Քո հայրը երբ դեռ չէր մեռել, մեզ երդուեցրել էր17 ու ասել. «Այսպէս կ՚ասէք Յովսէփին. նրանք չարիք գործեցին քո դէմ, բայց դու կը ներես նրանց յանցանքներն ու մեղքերը»: Արդ, ների՛ր քո հօր Աստծու ծառաների յանցանքները»: Յովսէփն իրեն ասուած այս խօսքերի համար լաց եղաւ:18 Նրա եղբայրները գալով իր մօտ՝ ընկան նրա ոտքերն ու ասացին. «Ահա մենք քո ծառաներն ենք»:19 Յովսէփը նրանց ասաց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ես էլ Աստծու մարդն եմ:20 Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստուած իմ նկատմամբ բարի վարուեց, ինչպէս որ եղաւ այսօր, որովհետեւ մարդկանց մեծ բազմութիւն կերակրեցի ես»:21 Նա ասաց նրանց. «Մի՛ վախեցէք: Ես կը կերակրեմ ձեզ եւ ձեր ընտանիքները»: Յովսէփը մխիթարեց եւ հանգստացրեց նրանց:22 Եւ Եգիպտոսում բնակուեցին Յովսէփն ինքը, իր եղբայրներն ու իր հօր ողջ գերդաստանը: Յովսէփն ապրեց հարիւր տասը տարի:23 Յովսէփը տեսաւ Եփրեմի որդիների մինչեւ երրորդ սերունդը: Մանասէի որդի Մաքիրի որդիները ծնուեցին Յովսէփի ծնկներին:24 Յովսէփը, դիմելով իր եղբայրներին, ասաց. «Ահա ես մեռնում եմ: Աստուած թող այցելի ձեզ, հանի այս երկրից ու տանի այն երկիրը, որ Աստուած երդուել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին»:25 Յովսէփը երդուեցրեց Իսրայէլի որդիներին ու ասաց. «Այն ժամանակ, երբ Աստուած ձեզ կ՚այցելի, այստեղից կը հանէք նաեւ իմ ոսկորները եւ կը տանէք ձեզ հետ»:26 Յովսէփը վախճանուեց հարիւր տասը տարեկան հասակում: Թաղեցին նրան ու տապանի մէջ դրեցին Եգիպտոսում:

Genesis 23:2

2 Նա մեռաւ կիրճի մէջ գտնուող Արբոկ քաղաքում: Սա Քանանացիների երկրում գտնուող Քեբրոնն է: Աբրահամը եկաւ, որ ողբայ ու սգայ Սառայի մահը:

Genesis 46:4

4 Ես քեզ հետ կ՚իջնեմ Եգիպտոս, եւ ինքս էլ քեզ ընդմիշտ կը հանեմ այնտեղից: Եւ Յովսէփն իր ձեռքով կը փակի քո աչքերը»:

Mark 5:38-39

38 Յիսուս ժողովրդապետի տունը եկաւ եւ տեսաւ մի մեծ ամբոխ, լացուկոծ անողներ եւ աղմուկ-աղաղակ:39 Ապա ներս մտնելով՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովուած ու լաց էք լինում. մանուկը մեռած չէ, այլ ննջում է»:

John 11:35-38

35 Եւ Յիսուս արտասուեց:36 Հրեաներն ասացին. «Տեսէ՛ք ինչքան էր սիրում նրան»:37 Նրանցից ոմանք ասում էին. «Սա, որ կոյրի աչքերը բացեց, չէ՞ր կարող նաեւ այնպէս անել, որ սա չմեռնէր»:38 Յիսուս, դարձեալ խռովուելով ինքն իր մէջ, եկաւ գերեզմանը: Սա մի քարայր էր, որի վրայ մի քար էր դրուած:

Genesis 50:26

26 Յովսէփը վախճանուեց հարիւր տասը տարեկան հասակում: Թաղեցին նրան ու տապանի մէջ դրեցին Եգիպտոսում:

Matthew 26:12

12 Իմ մարմնի վրայ այդ իւղը թափելով՝ նա իմ թաղուելը կանխանշեց:

Mark 14:8

8 Դա, ինչ որ կարող էր, արեց. առաջուց խնկաւետեց իմ մարմինը ի նշան պատանքուելու:

Mark 16:1

1 Եւ երբ շաբաթն անցաւ, Մարիամ Մագդաղենացին, Յակոբոսի մայր Մարիամը եւ Սաղոմէն գնացին խնկի պատրաստութիւն տեսան, որպէսզի գան եւ օծեն նրա մարմինը:

Luke 24:1

1 Բայց կիրակի օրը, առաւօտեան շատ վաղ, կանայք գերեզման եկան՝ բերելով իրենց պատրաստած խնկերը. նրանց հետ եւ ուրիշ կանայք:

John 12:7

7 Յիսուս ասաց նրան. «Թո՛յլ տուէք նրան, որպէսզի իմ թաղման օրուայ համար պահի այդ:

John 19:39-40

39 Նիկոդեմոսը, որ առաջին անգամ գիշերով Յիսուսի մօտ էր եկել, բերեց մօտ հարիւր լիտր զմուռս՝ հալուէի հետ խառնուած:40 Վերցրին Յիսուսի մարմինը եւ պատեցին կտաւներով՝ խնկերով հանդերձ, ինչպէս որ հրեաների սովորութիւնն էր՝ պատել:

Genesis 50:10

10 Նրանք հասան Յորդանանի այն կողմը գտնուող Ատադի կալը եւ այնտեղ սաստիկ ողբ ու կոծ արեցին նրա վրայ: Նա հօր համար եօթը օր սուգ արեց:

Genesis 18:3

3 «Տէ՛ր, եթէ շնորհ գտայ քո առաջ, քո ծառային անտես մի՛ արա,

Genesis 3:19

19 Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալդ, որից ստեղծուեցիր, որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս»:

Genesis 47:29-31

29 Երբ մօտեցան Իսրայէլի մահուան օրերը, նա կանչեց իր որդի Յովսէփին ու ասաց նրան. «Եթէ ես շնորհ գտայ քո առաջ, ապա ձեռքդ դի՛ր իմ զիստի տակ ու խոստացի՛ր, որ իմ նկատմամբ արդար եւ ողորմած կը լինես եւ ինձ Եգիպտոսում չես թաղի.30 երբ միանամ իմ նախնիներին, ինձ թող տանեն Եգիպտոսից ու թաղեն նրանց գերեզմանում»: Յովսէփն ասաց. «Կ՚անեմ ինչպէս ասացիր»:31 Յակոբն ասաց. «Երդուի՛ր ինձ»: Եւ նա երդուեց նրան, մինչ Իսրայէլը խոնարհուեց նրա գաւազանի գլխի վրայ:

Genesis 48:21

21 Իսրայէլն ասաց Յովսէփին. «Ահա մեռնում եմ: Աստուած ձեզ հետ լինի եւ ձեզ վերադարձնի ձեր նախնիների երկիրը:

Genesis 49:29-30

29 Նա պատուիրեց նրանց՝ ասելով. «Ես գնում եմ իմ նախնիների գիրկը: Ինձ թաղեցէ՛ք իմ նախնիների մօտ, այն քարայրում, որ քետացի Եփրոնի ագարակում է, այն զոյգ քարայրում, որ այդ դաշտում է,30 Մամբրէի կաղնու դիմաց, Քանանացիների երկրում: Այդ քարայրը Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից իբրեւ սեփական շիրմավայր:

Genesis 50:24

24 Յովսէփը, դիմելով իր եղբայրներին, ասաց. «Ահա ես մեռնում եմ: Աստուած թող այցելի ձեզ, հանի այս երկրից ու տանի այն երկիրը, որ Աստուած երդուել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին»:

Matthew 8:21-22

21 Եւ իր աշակերտներից մէկն ասաց. «Տէ՛ր, ինձ թո՛յլ տուր, որ գնամ նախ իմ հօրը թաղեմ»:22 Յիսուս նրան ասաց. «Դու իմ յետեւի՛ց արի եւ թո՛յլ տուր, որ մեռեալնե՛րը թաղեն իրենց մեռելներին»:

Matthew 27:60

60 եւ դրեց նոր գերեզմանի մէջ, որ փորել էր տուել ժայռի մէջ: Եւ մի մեծ քար, որպէս կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց:

Luke 9:59-60

59 Մի ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ յետեւից»: Եւ սա ասաց. «Տէ՛ր, հրաման տուր ինձ՝ գնալ նախ թաղել իմ հօրը»:60 Յիսուս նրան ասաց. «Թող որ մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛ քարոզիր Աստծու արքայութիւնը»:

Genesis 14:16

16 Աբրամը ետ առաւ սոդոմացիների ամբողջ աւարը, ազատեց իր եղբօրորդի Ղովտին, նրա ամբողջ ունեցուածքը, ինչպէս նաեւ կանանց ու ժողովրդին:

Exodus 10:8-9

8 Եւ նրանք Մովսէսին ու Ահարոնին վերադարձրին փարաւոնի մօտ: Փարաւոնը նրանց ասաց. «Գնացէք պաշտեցէ՛ք ձեր տէր Աստծուն: Գնացողները, սակայն, ովքե՞ր են լինելու»:9 Մովսէսն ասաց. «Կը գնանք մենք մեր երիտասարդներով ու ծերերով, մեր տղաներով ու աղջիկներով, կը գնանք մեր արջառների ու ոչխարների հետ, որովհետեւ մեր տէր Աստծու տօնն է»:

Exodus 10:26

26 Մեր անասուններն էլ մեզ հետ պիտի գնան, մենք մի կճղակ անգամ չենք թողնելու այստեղ, որովհետեւ մեր տէր Աստծուն դրանցից պիտի զոհ մատուցենք: Մինչեւ մեր այնտեղ հասնելը մենք դեռ չգիտենք, թէ ինչ պիտի զոհաբերենք մեր տէր Աստծուն»:

Genesis 41:43

43 նրան նստեցրեց իր երկրորդ կառքը: Մունետիկը Յովսէփի առաջից գնալով՝ այդ մասին ազդարարեց, եւ նա վերակացու կարգուեց Եգիպտացիների երկրի վրայ:

Genesis 46:29

29 Յովսէփը լծեց իր կառքը եւ Քաջաց քաղաքի մօտ ընդառաջ գնաց իր հայր Իսրայէլին: Երբ Յովսէփը հանդիպեց նրան, փաթաթուեց նրա վզին եւ հեկեկալով լաց եղաւ:

Exodus 14:7

7 Փարաւոնը լծեց իր կառքը եւ իր հետ տարաւ իր ամբողջ ժողովրդին: Նա վերցրեց վեց հարիւր ընտիր կառքեր, եգիպտացիների ամբողջ հեծելազօրն ու դրանց զօրավարներին:

Exodus 14:17

17 Ես կը կարծրացնեմ փարաւոնի եւ բոլոր եգիպտացիների սիրտը, սրանք նրանց յետեւից ծով կը մտնեն, եւ ես կը փառաւորուեմ փարաւոնի, նրա ամբողջ զօրքի, կառքերի ու հեծելազօրի առաջ:

Exodus 14:28

28 եւ, նորից իրար միացնելով ծովի ջրերը, ծածկեց կառքերը, հեծեալներին եւ փարաւոնի բոլոր զօրքերին, որոնք ծով էին մտել նրանց հետ: Նրանցից ոչ ոք կենդանի չմնաց:

Genesis 50:4

4 Սգոյ օրերն անցնելուց յետոյ Յովսէփը խօսեց փարաւոնի իշխանների հետ եւ ասաց. «Եթէ շնորհ եմ գտել ձեր առաջ, ապա դիմեցէ՛ք փարաւոնին եւ ասացէ՛ք,

Genesis 50:11

11 Քանանացիների երկրի բնակիչները, տեսնելով Ատադի կալում արուած սուգը, ասացին. «Եգիպտացիները մեծ սգի մէջ են»: Դրա համար էլ այդ վայրը կոչուեց Եգիպտոսի Սուգ. այն Յորդանանի միւս կողմն է:

Genesis 10:15-19

15 Քանանը ծնունդ տուեց Սիդոնին՝ իր անդրանիկ որդուն, քետացիներին,16 յեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին,17 խեւացիներին, արուակացիներին, ամինացիներին,18 արադիոնացիներին, սամարացիներին եւ ամաթացիներին: Դրանից յետոյ սփռուեցին քանանացիների ցեղերը:19 Քանանացիների սահմանները ձգուեցին Սիդոնից մինչեւ Գերարա, որ Գազայի մօտ էր, մինչեւ Սոդոմ եւ Գոմոր, Ադամայից ու Սեբոյիմից մինչեւ Լասա:

Genesis 13:7

7 Կռիւ եղաւ Աբրամի հօտերի հովիւների ու Ղովտի հօտերի հովիւների միջեւ: Քանանացիներն ու փերեզացիներն այդ ժամանակ բնակւում էին այդ երկրում:

Genesis 24:6

6 Աբրահամն ասաց. «Զգո՛յշ եղիր, իմ որդուն այնտեղ չվերադարձնես:

Genesis 34:30

30 Այն ժամանակ Յակոբն ասաց Շմաւոնին ու Ղեւիին. «Դուք ինձ ատելի դարձրիք: Ես երկրի բոլոր բնակիչներին՝ քանանացիներին ու փերեզացիներին անխիղճ մարդ պիտի թուամ: Մենք սակաւաթիւ ենք: Եթէ նրանք հաւաքուեն, ինձ վրայ յարձակուեն ու հարուածեն ինձ, ապա կ՚ոչնչանամ ե՛ւ ես, ե՛ւ իմ տոհմը»:

Genesis 49:29-32

29 Նա պատուիրեց նրանց՝ ասելով. «Ես գնում եմ իմ նախնիների գիրկը: Ինձ թաղեցէ՛ք իմ նախնիների մօտ, այն քարայրում, որ քետացի Եփրոնի ագարակում է, այն զոյգ քարայրում, որ այդ դաշտում է,30 Մամբրէի կաղնու դիմաց, Քանանացիների երկրում: Այդ քարայրը Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից իբրեւ սեփական շիրմավայր:31 Այնտեղ են թաղել Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային: Այնտեղ են թաղել Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային: Այնտեղ են թաղել Լիային. սա ագարակի եւ նրա մէջ գտնուող քարայրի այն կալուածքն է, որ գնուեց Քետի որդիներից:32 Այնտեղ են թաղել Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային: Այնտեղ են թաղել Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային: Այնտեղ են թաղել Լիային. սա ագարակի եւ նրա մէջ գտնուող քարայրի այն կալուածքն է, որ գնուեց Քետի որդիներից:

Exodus 20:12

12 Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ:

Genesis 23:16-18

16 Աբրահամը Եփրոնին լսելուց յետոյ կշռեց եւ նրան վճարեց չորս հարիւր սատեր արծաթը, ինչպէս խոստացել էր ի լուր Քետի որդիների, վաճառականների մօտ ընդունուած գնով:17 Եփրոնի ագարակը, որ Մամբրէի կաղնու հանդիպակաց զոյգ քարայրի մօտն էր, այսինքն՝ ագարակն ու նրա մէջ գտնուող քարայրը, ագարակի եւ նրա շրջակայքի բոլոր ծառերը դարձան Աբրահամի սեփականութիւնը,18 Քետի որդիների ներկայութեամբ, որոնք մտնում էին քաղաքի դարպասով:

Genesis 23:20

20 Ագարակն ու նրա մէջ գտնուող քարայրը Քետի որդիների կողմից տրուեցին Աբրահամին իբրեւ նրա սեփական գերեզմանոց:

Genesis 25:9

9 Նրա որդիներ Իսահակն ու Իսմայէլը նրան թաղեցին քետացի Սահառի որդի Եփրոնի ագարակի զոյգ քարայրում,

Genesis 35:27

27 Յակոբը եկաւ իր հայր Իսահակի մօտ, Մամբրէի կողմերում դաշտային մի քաղաք, այսինքն՝ Քեբրոն, որ գտնւում է Քանանացիների երկրում, ուր պանդխտեցին Աբրահամն ու Իսահակը:

Genesis 35:29

29 Իսահակը հոգին աւանդեց ու մեռաւ տարիքն առած, խոր ծերութեան մէջ, նա գնաց միացաւ իր նախնիներին: Նրան թաղեցին իր որդիները՝ Եսաւն ու Յակոբը:

Genesis 49:29-31

29 Նա պատուիրեց նրանց՝ ասելով. «Ես գնում եմ իմ նախնիների գիրկը: Ինձ թաղեցէ՛ք իմ նախնիների մօտ, այն քարայրում, որ քետացի Եփրոնի ագարակում է, այն զոյգ քարայրում, որ այդ դաշտում է,30 Մամբրէի կաղնու դիմաց, Քանանացիների երկրում: Այդ քարայրը Աբրահամը գնել էր քետացի Եփրոնից իբրեւ սեփական շիրմավայր:31 Այնտեղ են թաղել Աբրահամին ու նրա կնոջը՝ Սառային: Այնտեղ են թաղել Իսահակին ու նրա կնոջը՝ Ռեբեկային: Այնտեղ են թաղել Լիային. սա ագարակի եւ նրա մէջ գտնուող քարայրի այն կալուածքն է, որ գնուեց Քետի որդիներից:

Genesis 27:41-42

41 Եսաւը պահում էր Յակոբի նկատմամբ ունեցած ոխը այն օրհնութեան պատճառով, որ իր հայրը տուել էր նրան: Եսաւն ասաց իր մտքում. «Թող մօտենան իմ հօր մահուան սգի օրերը, որ սպանեմ Յակոբին՝ իմ եղբօրը»:42 Ռեբեկային տեղեկացրին իր աւագ որդի Եսաւի խօսքերը, եւ նա մարդ ուղարկեց, կանչեց իր կրտսեր որդի Յակոբին ու ասաց նրան. «Ահա քո եղբայր Եսաւը սպառնում է սպանել քեզ:

Genesis 37:28

28 Այնտեղից անցնում էին մադիանացի վաճառականներ: Եղբայրները Յովսէփին քաշեցին-հանեցին հորից եւ քսան դահեկանով վաճառեցին իսմայէլացիներին:

Genesis 42:17

17 Եւ երեք օր նրանց բանտարկեց:

Genesis 42:21-22

21 Նրանք այդպէս էլ արեցին: Նրանք՝ եղբայրները, միմեանց ասացին. «Այո՛, մենք մեր եղբօր նկատմամբ մեղաւոր ենք, որովհետեւ անտեսեցինք նրա հոգու մղձաւանջը, երբ նա մեզ աղաչում էր, իսկ մենք նրան չլսեցինք: Դրա համար էլ մեր գլխին է իջնում այս պատուհասը»:22 Պատասխան տուեց Ռուբէնն ու ասաց նրանց. «Ես ձեզ չասացի՞, թէ՝ «Մեղք մի՛ գործէք պատանու դէմ», իսկ դուք ինձ չլսեցիք: Հիմա նրա արեան գինն է պահանջւում»:

Genesis 31:42

42 Եթէ ինձ հետ չլինէին իմ հօր Աստուածը, Աբրահամի Աստուածն ու Իսահակի երկիւղը, այժմ գուցէ ինձ ձեռնունայն յետ ուղարկէիր: Աստուած, սակայն, տեսաւ իմ չարչարանքն ու իմ ձեռքի գործը եւ երէկ քեզ յանդիմանեց»:

Genesis 42:21-24

21 Նրանք այդպէս էլ արեցին: Նրանք՝ եղբայրները, միմեանց ասացին. «Այո՛, մենք մեր եղբօր նկատմամբ մեղաւոր ենք, որովհետեւ անտեսեցինք նրա հոգու մղձաւանջը, երբ նա մեզ աղաչում էր, իսկ մենք նրան չլսեցինք: Դրա համար էլ մեր գլխին է իջնում այս պատուհասը»:22 Պատասխան տուեց Ռուբէնն ու ասաց նրանց. «Ես ձեզ չասացի՞, թէ՝ «Մեղք մի՛ գործէք պատանու դէմ», իսկ դուք ինձ չլսեցիք: Հիմա նրա արեան գինն է պահանջւում»:23 Նրանք չգիտէին, որ Յովսէփը հասկանում էր նրանց, որովհետեւ թարգմանիչ ունէր: Եւ նրանցից մեկուսանալով՝ Յովսէփը լաց եղաւ:24 Նա դարձեալ եկաւ նրանց մօտ եւ խօսեց նրանց հետ: Ապա նրանցից առանձնացնելով Շմաւոնին՝ նրանց ներկայութեամբ շղթայեց նրան:

Genesis 45:4-5

4 Յովսէփն ասաց եղբայրներին. «Մօտեցէ՛ք ինձ»: Նրանք մօտ գնացին: Յովսէփն ասաց. «Ես ձեր եղբայր Յովսէփն եմ, որին դուք վաճառեցիք, որ Եգիպտոս տանեն:5 Բայց դուք մի՛ տրտմէք, մի՛ նեղուէք, որ ինձ վաճառել էք այստեղ բերելու համար, որովհետեւ Աստուած ձեզ փրկելու համար է ուղարկել ինձ այստեղ ձեզնից առաջ:

Genesis 45:8

8 Արդ, ոչ թէ դուք էք ինձ ուղարկել այստեղ, այլ՝ Աստուած: Նա ինձ դարձրեց փարաւոնի գործերի վերակացու, նրա ողջ տան տէրը եւ համայն Եգիպտացիների երկրի իշխանը:

Genesis 49:25

25 նրա՛ կողմից, ով զօրացրեց Իսրայէլին՝Աստծուց քո հօր:Եւ քեզ օգնեց Աստուածն իմ,նա օրհնեց քեզ ի վերուստ օրհնութեամբ մի երկնային,ամէն ինչով լի երկրի օրհնութեամբեւ օրհնեց նաեւ ստինք ու արգանդ:

Genesis 50:20

20 Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստուած իմ նկատմամբ բարի վարուեց, ինչպէս որ եղաւ այսօր, որովհետեւ մարդկանց մեծ բազմութիւն կերակրեցի ես»:

Matthew 6:12

12 եւ ների՛ր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ.

Matthew 6:14-15

14 Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների:15 Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր յանցանքները»:

Matthew 10:42

42 Եւ ով այս փոքրիկներից մէկին միայն մի բաժակ սառը ջուր կը տայ խմելու իբրեւ աշակերտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չպիտի կորցնի»:

Matthew 18:35

35 Նոյնը պիտի անի ձեզ եւ իմ Հայրը, որ երկնքում է, եթէ ձեզանից իւրաքանչիւրը սրտանց չների իր եղբօրը՝ նրա յանցանքները»:

Matthew 25:40

40 Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիք»:

Mark 10:41

41 Այդ լսելով՝ տասը առաքեալները սկսեցին բարկանալ Յակոբոսի եւ Յովհաննէսի վրայ:

Luke 17:3-4

3 Զգո՛յշ եղէք ձեր անձերի համար»:4 «Եթէ քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. եւ եթէ զղջայ, ների՛ր նրան:

Genesis 27:29

29 Թող քեզ ծառայեն ժողովուրդները, եւ իշխանները թող քեզ երկրպագեն: Քո եղբօր տէրը լինես, թող քեզ երկրպագեն քո հօր որդիները: Ով անիծի քեզ, ինքն անիծեալ թող լինի, իսկ ով օրհնի քեզ, ինքն օրհնեալ թող լինի»:

Genesis 37:7-11

7 Թւում էր, թէ մի դաշտում հասկերի խուրձ էինք կապում: Իմ խուրձը բարձրացաւ, կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը դարձան ու երկրպագեցին իմ խրձին»:8 Եղբայրներն ասացին նրան. «Միթէ որպէս թագաւո՞ր պիտի թագաւորես մեզ վրայ, կամ տէր դառնալով պիտի տիրե՞ս մեզ»: Եւ նրանք առաւել եւս ատեցին նրան այդ երազների ու խօսքերի համար:9 Նա տեսաւ մի այլ երազ եւս եւ այն պատմեց իր հօրն ու եղբայրներին: Նա ասաց. «Ահա մի այլ երազ եւս տեսայ: Իբրեւ թէ արեգակն ու լուսինը եւ տասնմէկ աստղեր երկրպագում էին ինձ»:10 Հայրը սաստեց նրան ու ասաց. «Այդ ի՞նչ երազ է, որ տեսել ես: Հիմա ես, քո մայրը եւ եղբայրները պիտի գանք եւ երկրպագե՞նք քեզ»:11 Վրդովուեցին նրա եղբայրները, բայց հայրը մտքում պահեց նրա պատմածը:

Genesis 42:6

6 Յովսէփը երկրի իշխանն էր, ուստի ինքն էր ցորեն վաճառում երկրի ողջ ժողովրդին: Յովսէփի եղբայրները, գալով, գլուխները խոնարհեցին մինչեւ գետին:

Genesis 44:14

14 Յուդան ու իր եղբայրները ներկայացան Յովսէփին, երբ նա դեռ տանն էր, եւ նրա առաջ երեսի վրայ ընկան գետին:

Genesis 45:3

3 Յովսէփն ասաց իր եղբայրներին. «Ես Յովսէփն եմ: Իրօք, դեռ կենդանի՞ է իմ հայրը»: Նրա եղբայրները չէին կարողանում նրան պատասխանել, որովհետեւ տակնուվրայ եղան նրա ներկայութիւնից:

Genesis 30:2

2 Բարկացաւ Յակոբը Ռաքէլի վրայ ու ասաց նրան. «Մի՞թէ Աստծու փոխարինողն եմ ես, որ զրկել է քեզ ծննդաբերելուց»:

Genesis 45:5

5 Բայց դուք մի՛ տրտմէք, մի՛ նեղուէք, որ ինձ վաճառել էք այստեղ բերելու համար, որովհետեւ Աստուած ձեզ փրկելու համար է ուղարկել ինձ այստեղ ձեզնից առաջ:

Matthew 14:27

27 Յիսուս իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»:

Luke 24:37-38

37 Իսկ նրանք զարհուրած վախենում եւ կարծում էին, թէ մի ոգի են տեսնում:38 Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք խռովուած, եւ ինչո՞ւ ձեր սրտերում կասկածներ են ծագում.

Genesis 37:4

4 Երբ նրա եղբայրները տեսան, որ իրենց հայրը նրան սիրում է իր բոլոր որդիներից աւելի, ատեցին նրան եւ նրա հետ հանգիստ խօսել չէին կարողանում:

Genesis 37:18-20

18 Նրա եղբայրները հեռուից առաջինը իրենք նկատեցին նրան, երբ նա դեռ չէր մօտեցել իրենց: Նրանք իրար մէջ չար խորհուրդ արեցին, որ սպանեն նրան:19 Իւրաքանչիւրն իր եղբօրը դիմելով՝ ասում էր:20 «Ահա երազատեսը գալիս է: Եկէք սպանենք նրան, նետենք այստեղի հորերից մէկի մէջ եւ ասենք, թէ՝ «Վայրի գազան է կերել նրան»: Այն ժամանակ տեսնենք, թէ ի՞նչ կը լինեն նրա երազները»:

Genesis 45:5-8

5 Բայց դուք մի՛ տրտմէք, մի՛ նեղուէք, որ ինձ վաճառել էք այստեղ բերելու համար, որովհետեւ Աստուած ձեզ փրկելու համար է ուղարկել ինձ այստեղ ձեզնից առաջ:6 Հիմա երկրի վրայ եղած սովի երկրորդ տարին է, եւ հինգ տարի եւս կայ, որ ո՛չ վար է լինելու, ո՛չ հունձ:7 Աստուած ձեզնից առաջ ինձ ուղարկել է այստեղ, որ երկրի վրայ պահպանի ձեր սերնդին եւ կերակրի ձեզ՝ մնացածներիդ մեծ մասին:8 Արդ, ոչ թէ դուք էք ինձ ուղարկել այստեղ, այլ՝ Աստուած: Նա ինձ դարձրեց փարաւոնի գործերի վերակացու, նրա ողջ տան տէրը եւ համայն Եգիպտացիների երկրի իշխանը:

Genesis 34:3

3 Սիւքեմը, ամբողջ հոգով կապուելով Յակոբի դուստր Դինայի հետ, սիրեց աղջկան եւ քաղցրութեամբ խօսեց նրա հետ:

Genesis 45:10-11

10 Դու կը բնակուես Գեսեմ երկրում՝ Արաբիայում եւ մօտ կը լինես ինձ, դու, քո որդիները, քո որդիների որդիները քո ոչխարներով ու արջառներով, ամբողջ ունեցուածքով: Ես քեզ կը կերակրեմ այստեղ,11 որովհետեւ դեռ հինգ տարի եւս սով է լինելու, որպէսզի չկոտորուէք դու, քո որդիները, եւ չոչնչանայ քո ամբողջ ունեցուածքը:

Genesis 47:12

12 Յովսէփը օրապահիկ էր տալիս իր հօրն ու եղբայրներին, իսկ իր հօր ընտանիքի բոլոր անդամներին՝ ցորեն ըստ շնչի:

Matthew 5:44

44 Իսկ ես ձեզ ասում եմ. սիրեցէ՛ք ձեր թշնամիներին, օրհնեցէ՛ք ձեզ անիծողներին, բարութի՛ւն արէք ձեզ ատողներին եւ աղօթեցէ՛ք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում,

Matthew 6:14

14 Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների:

Genesis 30:3

3 Ռաքէլն ասաց Յակոբին. «Ահա իմ աղախին Բալլան: Մտի՛ր նրա ծոցը, նա թող ծննդաբերի իմ ծնկների վրայ, որ ես նրա միջոցով որդիներ ունենամ»:

Genesis 48:19

19 Հայրը, սակայն, այդ չկամեցաւ, այլ ասաց. «Գիտեմ, որդեա՛կ, գիտեմ: Սա նոյնպէս ժողովուրդ թող դառնայ, փառաւորուի, բայց սրա կրտսեր եղբայրը նրանից մեծ կը լինի: Նրա որդին բազում ազգերի նախահայր կը լինի»:

Genesis 49:12

12 Գինուց զուարթ են աչքերը նրա,իսկ ատամներն սպիտակ՝ կաթից աւելի:

Genesis 12:7

7 Տէրը երեւաց Աբրամին եւ ասաց նրան. «Քո յետնորդներին եմ տալու այս երկիրը»: Աբրամն իրեն երեւացած Տիրոջ համար զոհասեղան շինեց այդտեղ:

Genesis 13:15

15 Որքան աչքդ կտրում է, այդ ողջ երկիրը յաւիտեան քեզ եմ տալու եւ քո սերունդներին:

Genesis 13:17

17 Իսկ արդ, արի շրջի՛ր այդ երկիրն իր երկարութեամբ ու լայնութեամբ, որովհետեւ այն քեզ եմ տալու»:

Genesis 15:7

7 Աստուած ասաց նրան. «Ե՛ս եմ քո Տէր Աստուածը, որ քեզ դուրս հանեցի Քաղդէացւոց երկրից, որպէսզի այս երկիրը քեզ տամ որպէս ժառանգութիւն»:

Genesis 15:14-16

14 բայց ես դատաստան պիտի տեսնեմ այն ազգի հետ, որը պիտի ստրկացնի նրանց: Դրանից յետոյ նրանք այստեղ պիտի վերադառնան բազում հարստութեամբ:15 Դու խաղաղ հոգով պիտի գնաս քո նախնիների գիրկը՝ խոր ծերութեան հասնելով:16 Չորրորդ սերունդը պիտի վերադառնայ այստեղ, որովհետեւ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին չեն հասել»:

Genesis 15:18

18 Այդ օրը Տէրն ուխտ դրեց Աբրամի հետ եւ ասաց. «Քո յետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ եգիպտացիների գետից մինչեւ Եփրատ մեծ գետը,

Genesis 17:8

8 Քեզ ու քո սերունդներին իբրեւ յաւիտենական սեփականութիւն տալու եմ այս երկիրը, ուր դու բնակւում ես պանդխտութեան մէջ, Քանանացիների ամբողջ երկիրը: Ես լինելու եմ նրանց Աստուածը,

Genesis 21:1

1 Տէրն այցելեց Սառային, ինչպէս ասել էր, եւ կատարեց Սառային տուած իր խոստումը:

Genesis 26:3

3 իբրեւ պանդուխտ ապրի՛ր այս երկրում, որ ես լինեմ քեզ հետ եւ օրհնեմ քեզ, որովհետեւ քեզ ու քո սերունդներին եմ տալու այս ողջ երկիրը: Ես հաստատ կը պահեմ այն երդումը, որ տուեցի քո հայր Աբրահամին:

Genesis 28:13

13 Տէրը կանգնած էր սանդուղքի վրայ: Նա ասաց. «Ես Տէրն եմ, քո հայր Աբրահամի Աստուածը եւ Իսահակի Աստուածը: Մի՛ վախեցիր, որովհետեւ այն հողը, որի վրայ քնել ես դու, քեզ եմ տալու եւ քո սերունդներին:

Genesis 35:12

12 Այն երկիրը, որ տուել եմ Աբրահամին ու Իսահակին, քեզ եմ տալու, քոնը թող լինի: Քեզնից յետոյ քո սերնդին եմ տալու այդ երկիրը»:

Genesis 50:5

5 որ իմ հայրը երդուեցրել է ինձ ու ասել. «Ահա ես մեռնում եմ: Ինձ կը թաղես այն շիրիմում, որ ես ինձ համար փորել եմ Քանանացիների երկրում»: Արդ, թո՛յլ տուր գնամ, թաղեմ իմ հօրն ու վերադառնամ»:

Exodus 3:16-17

16 Արդ, գնա հաւաքի՛ր իսրայէլացի ծերերին ու նրանց ասա՛. «Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը երեւաց ինձ ու ասաց. «Ես այցելեցի ձեզ ու գիտեմ, թէ ինչ բաներ պատահեցին ձեզ հետ Եգիպտոսում:17 Ես ասում եմ. «Ձեզ հանելու եմ Եգիպտացիների՝ չարչարանքների երկրից եւ տանելու եմ Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Փերեզացիների, Գերգեսացիների, Խեւացիների ու Յեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում»:

Exodus 4:31

31 Ժողովուրդը հաւատաց եւ ուրախացաւ, որ Աստուած այցելել է իսրայէլացիներին, ականատես եղել իրենց տառապանքներին: Ժողովուրդը խոնարհուեց ու երկրպագեց:

Exodus 33:1

1 Տէրն ասաց Մովսէսին. «Ելէ՛ք այստեղից դու եւ քո ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից, եւ գնացէ՛ք այն երկիրը, որ երդուել եմ տալ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին՝ ասելով՝. «Ձեր սերնդին եմ տալու այն»:

Exodus 13:19

19 Մովսէսն իր հետ տարաւ Յովսէփի ոսկորները, որովհետեւ Յովսէփը, երդուեցնելով Իսրայէլի որդիներին, ասել էր. «Երբ Տէրը ձեզ այցի գայ, իմ ոսկորները կը հանէք այստեղից ու կը տանէք ձեզ հետ»:

Genesis 47:9

9 Յակոբը պատասխանեց փարաւոնին. «Պանդխտութեան մէջ անցկացրած տարիներիս թիւը հարիւր երեսուն է: Քիչ ու դժուարին են եղել իմ ապրած տարիները եւ չեն հասել իմ նախնիների պանդխտութեան մէջ անցկացրած տարիներին»:

Genesis 47:28

28 Յակոբը Եգիպտացիների երկրում ապրեց տասնեօթը տարի, եւ նա դարձաւ հարիւր քառասունեօթը տարեկան:

Genesis 50:2-3

2 Յովսէփը հրամայեց դի զմռսող իր սպասաւորներին զմռսել իր հօրը. զմռսողները զմռսեցին Իսրայէլին:3 Լրացան նրա քառասուն օրերը. այդքան էր տեւում թաղելու կարգը: Եգիպտոսը եօթանասուն օր սգաց նրան:

Genesis 50:22

22 Եւ Եգիպտոսում բնակուեցին Յովսէփն ինքը, իր եղբայրներն ու իր հօր ողջ գերդաստանը: Յովսէփն ապրեց հարիւր տասը տարի:

Cross Reference data is from OpenBible.info, retrieved June 28, 2010, and licensed under a Creative Commons Attribution License.