Genesis 21 Cross References - ArmenianEastern

1 Տէրն այցելեց Սառային, ինչպէս ասել էր, եւ կատարեց Սառային տուած իր խոստումը:2 Սառան յղիացաւ ու Աբրահամի համար ծեր տարիքում որդի ծնեց ճիշտ այն ժամանակ, ինչպէս Աստուած յայտնել էր Աբրահամին:3 Աբրահամն իր որդու անունը, որին ծնեց Սառան նրա համար, դրեց Իսահակ:4 Աբրահամն ութերորդ օրը թլփատեց իր որդի Իսահակին, ինչպէս պատուիրել էր նրան Տէր Աստուած:5 Աբրահամը հարիւր տարեկան էր, երբ ունեցաւ իր որդի Իսահակին:6 Սառան ասաց. «Աստուած ուրախութիւն պարգեւեց ինձ, եւ ով որ լսի այդ մասին, ինձ հետ կ՚ուրախանայ»:7 Նա աւելացրեց. «Ո՞վ կ՚ասէր Աբրահամին, թէ Սառան երեխայ կը սնուցանի, քանի որ ծեր հասակում որդի ծնեցի»:8 Մանուկն աճեց, նրան կրծքից կտրեցին, եւ Աբրահամն իր որդի Իսահակի կրծքից կտրուելու առթիւ մեծ խնջոյք արեց:9 Երբ Սառան տեսաւ, որ եգիպտուհի Ագարից Աբրահամի ունեցած որդին խաղում է իր որդի Իսահակի հետ, ասաց Աբրահամին.10 «Հեռացրո՛ւ քո աղախնին եւ նրա որդուն, որպէսզի քո աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ հաւասար ժառանգութիւն չստանայ»:11 Իր որդու մասին ասուած այդ խօսքերը ցաւ պատճառեցին Աբրահամին:12 Աստուած ասաց Աբրահամին. «Մանկան եւ աղախնի մասին ասուած խօսքերը թող քեզ ցաւ չպատճառեն: Ինչ որ ասի քեզ Սառան, լսի՛ր նրան, որովհետեւ Իսահակի միջոցով ես դու սերունդդ շարունակելու,13 բայց քո աղախնի որդու սերունդն էլ ես նշանաւոր կը դարձնեմ, որովհետեւ նա էլ քո սերմից է»:14 Առաւօտեան վեր կացաւ Աբրահամը, առաւ հաց ու մի տիկ ջուր, տուեց Ագարին, մանկանը դրեց նրա շալակին եւ տնից դուրս հանեց: Ագարը թափառում էր անապատում, Երդման ջրհորի մօտ:15 Տիկի ջուրն սպառուեց, մայրը մանկանը դրեց մի եղեւնու տակ16 եւ գնաց նստեց նրա դիմաց, մի նետընկեց հեռաւորութեան վրայ՝ ասելով. «Թող ես չտեսնեմ իմ որդու մահը»: Նա նստել էր նրա դիմաց: Երեխան բարձրաձայն լալիս էր:17 Աստուած լսեց երեխայի ձայնը, որ գալիս էր այնտեղից: Աստուած երկնքից Ագարին ձայն տուեց ու ասաց. «Ի՞նչ է պատահել, Ագա՛ր: Մի՛ վախեցիր, որովհետեւ Աստուած լսեց քո որդու ձայնը այնտեղից, ուր նա գտնւում է:18 Բռնի՛ր քո մանկան ձեռքից, որովհետեւ ես նրան մեծ ազգի նախահայր եմ դարձնելու»:19 Աստուած բացեց Ագարի աչքերը, սա տեսաւ ըմպելի ջրի մի ջրհոր, գնաց, տիկը լցրեց ջրով ու խմեցրեց երեխային:20 Եւ Աստուած երեխայի հետ էր. սա աճեց, դարձաւ աղեղնաւոր21 եւ բնակուեց Փառանի անապատում: Մայրը նրա համար Եգիպտացիների երկրից կին առաւ:22 Այդ ժամանակներում Աբիմելէքը, նրա սենեկապետ Ոքոզաթն ու նրա զօրքերի սպարապետ Փիքողը, խօսելով Աբրահամի հետ, ասացին. «Աստուած քեզ հետ է բոլոր այն գործերում, ինչ դու անում ես:23 Արդ, Աստծու անունով ինձ երդուի՛ր, որ ո՛չ իմ, ո՛չ իմ զաւակի, ո՛չ իմ անուան դէմ չես մեղանչի, այլ կը վարուես այնպէս արդար, ինչպէս ես վարուեցի քո նկատմամբ, նոյնպէս եւ իմ երկրի նկատմամբ, ուր դու բնակւում ես»:24 Աբրահամն ասաց. «Երդւում եմ»:25 Աբրահամն Աբիմելէքին յանդիմանեց այն ջրհորի համար, որ Աբիմելէքի ծառաները խլել էին:26 Աբիմելէքն ասաց նրան. «Ես չեմ իմացել, թէ ով է արել այդ բանը, իսկ դու էլ ինձ բան չես ասել: Ես միայն այսօր եմ լսում այդ մասին»:27 Աբրահամն առաւ արջառներ ու ոչխարներ, տուեց Աբիմելէքին, եւ երկուսն իրար հետ հաշտութիւն կնքեցին:28 Աբրահամը եօթը որոջ առանձնացրեց:29 Աբիմելէքը հարցրեց Աբրահամին. «Ի՞նչ են նշանակում այս եօթը որոջները, որոնց առանձնացրիր»:30 Նա պատասխանեց. «Այս եօթը որոջները ստացիր ինձնից ի հաւաստումն այն բանի, թէ ես եմ փորել այդ ջրհորը»: Դրա համար էլ այդ վայրը կոչուեց Երդման ջրհոր,31 Նա պատասխանեց. «Այս եօթը որոջները ստացիր ինձնից ի հաւաստումն այն բանի, թէ ես եմ փորել այդ ջրհորը»: Դրա համար էլ այդ վայրը կոչուեց Երդման ջրհոր,31 որովհետեւ նրանք երկուսով միմեանց երդում տուեցին այնտեղ. Երդման ջրհորի մօտ հաշտութիւն կնքեցին: Աբիմելէքը, նրա սենեկապետ Ոքոզաթն ու նրա զօրքերի սպարապետ Փիքողը այնտեղից վեր կացան ու վերադարձան Փղշտացւոց երկիրը:32 որովհետեւ նրանք երկուսով միմեանց երդում տուեցին այնտեղ. Երդման ջրհորի մօտ հաշտութիւն կնքեցին: Աբիմելէքը, նրա սենեկապետ Ոքոզաթն ու նրա զօրքերի սպարապետ Փիքողը այնտեղից վեր կացան ու վերադարձան Փղշտացւոց երկիրը:33 Աբրահամը Երդման ջրհորի մօտ ծառ տնկեց, այնտեղ պաշտեց Տիրոջը, նրան կոչեց Աստուած յաւիտենական:34 Աբրահամը Փղշտացւոց երկրում պանդուխտ մնաց երկար ժամանակ:

Genesis 17:16

16 Ես կ՚օրհնեմ նրան եւ նրա միջոցով քեզ զաւակ կը պարգեւեմ, ես կ՚օրհնեմ նրան, նա ազգերի նախամայր կը դառնայ, նրանից ցեղերի թագաւորներ կը ծնուեն»:

Genesis 17:19

19 Աստուած պատասխանեց Աբրահամին. «Այո՛. ահա քո կին Սառան քեզ համար որդի է բերելու, եւ իմ ուխտը, որպէս յաւիտենական ուխտ, հաստատելու եմ նրա հետ ու նրանից յետոյ գալիք սերունդների հետ:

Genesis 17:21

21 բայց իմ ուխտը ես հաստատելու եմ Իսահակի հետ, որին կը ծնի Սառան քեզ համար միւս տարի այս ժամանակ»:

Genesis 18:10

10 Նրանցից մէկն ասաց. «Ես եկող տարի նոյն այս օրերին կը գամ քեզ մօտ եւ քո կին Սառան որդի կ՚ունենայ»: Սառան ականջ էր դնում վրանի դռանը՝ նրա ետեւում կանգնած:

Genesis 18:14

14 Մի՞թէ Աստծու համար անկարելի բան կայ: Եկող տարի այս ժամանակ՝ այս օրերին ես կը վերադառնամ քեզ մօտ, եւ Սառան որդի կ՚ունենայ»:

Genesis 50:24

24 Յովսէփը, դիմելով իր եղբայրներին, ասաց. «Ահա ես մեռնում եմ: Աստուած թող այցելի ձեզ, հանի այս երկրից ու տանի այն երկիրը, որ Աստուած երդուել է տալ մեր նախնիներին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին»:

Exodus 3:16

16 Արդ, գնա հաւաքի՛ր իսրայէլացի ծերերին ու նրանց ասա՛. «Ձեր հայրերի Տէր Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը երեւաց ինձ ու ասաց. «Ես այցելեցի ձեզ ու գիտեմ, թէ ինչ բաներ պատահեցին ձեզ հետ Եգիպտոսում:

Exodus 4:31

31 Ժողովուրդը հաւատաց եւ ուրախացաւ, որ Աստուած այցելել է իսրայէլացիներին, ականատես եղել իրենց տառապանքներին: Ժողովուրդը խոնարհուեց ու երկրպագեց:

Exodus 20:5

5 Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետեւ ե՛ս եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նոյնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին,

Matthew 24:35

35 Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն»:

Luke 1:68

Luke 19:44

44 ու հիմնայատակ պիտի անեն քեզ եւ սպանեն քո մէջ քո որդիներին. եւ քարը քարի վրայ բնաւ չպիտի թողնեն, քանի որ քո այցելութեան ժամանակը չճանաչեցիր»:

Luke 1:24-25

24 Այդ օրերից յետոյ նրա կինը՝ Եղիսաբեթը յղիացաւ: Հինգ ամիս նա թաքցնում էր ինքն իրեն եւ ասում.25 «Այս ի՛նչ բան արեց Տէրը ինձ իմ այս օրերին, երբ նայեց ինձ վրայ՝ վերացնելով իմ նախատինքը մարդկանց միջից»:

Luke 1:36

36 Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ այս՝ յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած.

Genesis 21:6

6 Սառան ասաց. «Աստուած ուրախութիւն պարգեւեց ինձ, եւ ով որ լսի այդ մասին, ինձ հետ կ՚ուրախանայ»:

Genesis 21:12

12 Աստուած ասաց Աբրահամին. «Մանկան եւ աղախնի մասին ասուած խօսքերը թող քեզ ցաւ չպատճառեն: Ինչ որ ասի քեզ Սառան, լսի՛ր նրան, որովհետեւ Իսահակի միջոցով ես դու սերունդդ շարունակելու,

Genesis 22:2

2 Աստուած ասաց նրան. «Ա՛ռ քո միակ որդուն՝ քո սիրելի Իսահակին, գնա՛ մի բարձրադիր տեղ եւ այնտեղ՝ լերան վրայ, որ ցոյց կը տամ քեզ, ողջակիզի՛ր նրան»:

Matthew 1:2

2 Աբրահամը ծնեց Իսահակին. Իսահակը՝ Յակոբին. Յակոբը ծնեց Յուդային եւ նրա եղբայրներին.

Genesis 17:10-12

10 Այս է իմ ուխտը, որ պիտի պահես իմ եւ քո միջեւ ու քեզնից յետոյ գալիք քո զաւակների միջեւ, սերնդից սերունդ:11 Ձեր բոլոր արու զաւակները պիտի թլփատուեն, պիտի թլփատէք ձեր անդամների թլիփները, եւ դա թող լինի իմ եւ ձեր միջեւ ուխտի նշանը:12 Ձեր մանուկները՝ ձեր ցեղերի բոլոր արուները, ընդոծինն ու արծաթով գնուած ստրուկները, ամէն մի օտարածին, որ քո սերնդից չէ, ութօրեայ հասակում պէտք է թլփատուեն: Պէտք է անպայման թլփատուեն քո տան ընդոծինն ու արծաթով գնուած քո ստրուկը:

Exodus 12:48

48 Եթէ մի օտարական մօտենայ ձեզ եւ ուզենայ կատարել Տիրոջ զատիկը, դու պէտք է թլփատես նրա բոլոր արու զաւակներին, եւ դրանից յետոյ միայն նա կարող է մօտենալ կատարելու զատիկը: Նա կը համարուի երկրի տեղաբնակ: Ոչ մի անթլփատ դրանից չպէտք է ուտի:

Luke 1:6

6 Եւ երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատուիրանների եւ օրէնքների ճանապարհով:

Luke 1:59

59 Եւ ութերորդ օրը եկան մանկանը թլփատելու. եւ նրան իր հօր անունով Զաքարիա էին կոչում:

Luke 2:21

21 Եւ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատուեց, նրա անունը Յիսուս դրուեց, ինչպէս հրեշտակի կողմից կոչուել էր, երբ դեռ չէր յղացուել մօր որովայնում:

John 7:22-23

22 Մովսէսը դրա համար ձեզ տուեց թլփատութիւնը (թէեւ այդ ոչ թէ Մովսէսից էր, այլ՝ հայրերից):23 Եւ շաբաթ օրով մարդ էք թլփատում: Իսկ արդ, եթէ մարդը շաբաթ օրով թլփատւում է, որպէսզի Մովսէսի Օրէնքը չխախտուի, իմ վրա՞յ էք բարկացած, որ շաբաթ օրով մի ամբողջ մարդ բժշկեցի:

Genesis 17:1

1 Երբ Աբրամը իննսունինը տարեկան եղաւ, Տէր Աստուած երեւաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ քո Աստուածը, հնազա՛նդ եղիր ինձ, եղի՛ր անարատ:

Genesis 17:17

17 Աբրահամը երկրպագեց, ծիծաղեց ու ինքն իրեն ասաց. «Կարո՞ղ է հարիւր տարեկան մարդը որդի ունենալ, իննսունամեայ Սառան կարո՞ղ է ծնել»:

Genesis 18:12-15

12 Ծիծաղեց Սառան իր մտքում եւ ասաց. «Այն, ինչ մինչեւ այժմ չկարողացայ անել, հիմա՞ պիտի կարողանամ: Իսկ իմ ամուսինն էլ ծերացել է»:13 Տէրն ասաց Աբրահամին. «Այդ ինչո՞ւ է ծիծաղում Սառան իր մտքում եւ ասում, թէ՝ «Իրօ՞ք կը ծնեմ, չէ՞ որ ես պառաւել եմ»:14 Մի՞թէ Աստծու համար անկարելի բան կայ: Եկող տարի այս ժամանակ՝ այս օրերին ես կը վերադառնամ քեզ մօտ, եւ Սառան որդի կ՚ունենայ»:15 Ժխտեց Սառան՝ ասելով. «Ես չծիծաղեցի»: Նա վախեցել էր: Տէրը ասաց. «Ո՛չ, այդպէս չէ, ծիծաղեցիր»:

Luke 1:14

14 Նա քեզ համար ուրախութիւն եւ ցնծութիւն կը լինի, եւ շատերը կ՚ուրախանան իր ծննդով,

Luke 1:46-55

46 Եւ Մարիամն ասաց.47 48 49 50 51 52 53 54 55

Luke 1:58

58 եւ նրա շուրջը գտնուողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տէրն իր մեծ ողորմութիւնը ցոյց տուեց նրա հանդէպ, եւ ուրախանում էին նրա հետ:

John 16:21-22

21 Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմութիւն է, որովհետեւ նրա ժամը հասած է. բայց երբ մանկանը ծնի, այլեւս չի յիշում նեղութիւնը՝ ուրախութեան պատճառով, որ աշխարհում մի մարդ ծնուեց:22 Դուք էլ այժմ տրտմութիւն ունէք, բայց ես դարձեալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերը ուրախ պիտի լինեն. եւ ձեր ուրախութիւնը ոչ ոք ձեզնից չպիտի խլի:

Genesis 18:11-12

11 Աբրահամն ու Սառան ծերացել էին, նրանց տարիքն առաջացել էր, եւ Սառան կորցրել էր ծննդաբերելու յատկութիւնը:12 Ծիծաղեց Սառան իր մտքում եւ ասաց. «Այն, ինչ մինչեւ այժմ չկարողացայ անել, հիմա՞ պիտի կարողանամ: Իսկ իմ ամուսինն էլ ծերացել է»:

Genesis 19:3

3 Ղովտը նրանց շատ ստիպեց, եւ նրանք դարձան նրա կողմը ու մտան նրա տունը: Ղովտը ընթրիք պատրաստեց, բաղարջ հաց եփեց նրանց համար, եւ նրանք կերան:

Genesis 26:30

30 Իսահակը նրանց պատուին խնջոյք սարքեց, նրանք կերան, խմեցին

Genesis 29:22

22 Լաբանը հաւաքեց տեղի բոլոր մարդկանց ու հարսանիք արեց:

Genesis 40:20

20 Երեք օր յետոյ փարաւոնի ծննդեան տարեդարձի օրն էր: Փարաւոնը խնջոյք էր կազմակերպել իր բոլոր ծառաների համար: Ի թիւս իր ծառաների, նա յիշեց իր պաշտօնեաներ տակառապետին ու մատակարարին:

Genesis 16:1

1 Աբրամի կին Սարան նրան երեխայ չէր պարգեւում: Սարան ունէր մի եգիպտացի աղախին, որի անունն Ագար էր:

Genesis 16:3-6

3 Սարան՝ Աբրամի կինը, եգիպտացի աղախին Ագարին կնութեան տուեց իր ամուսնուն՝ Աբրամին, Քանանացիների երկրում տասը տարի նրա ապրելուց յետոյ:4 Աբրամը պառկեց Ագարի հետ, եւ սա յղիացաւ: Երբ Ագարը տեսաւ, որ ինքը յղի է, տիրուհին ընկաւ նրա աչքից:5 Այն ժամանակ Սարան ասաց Աբրամին. «Անիրաւ ես դու իմ նկատմամբ. ե՛ս իմ աղախնուն յանձնեցի քո գիրկը. իսկ նա տեսնելով, որ ինքը յղիացել է, արհամարհում է ինձ: Աստուած թող իմ ու քո դատաստանը տեսնի»:6 Աբրամն ասաց Սարային. «Քո աղախինն ահա քո ձեռքում է, վարուի՛ր նրա հետ այնպէս, ինչպէս հաճոյ է քեզ»: Սարան չարչարեց նրան, եւ աղախինը փախաւ նրա մօտից:

Genesis 16:15

15 Ագարը Աբրամի համար ծնեց մի որդի, եւ Աբրամը Ագարի՝ իր համար ծնած որդու անունը դրեց Իսմայէլ:

Genesis 17:20

20 Ինչ վերաբերում է Իսմայէլին, ապա ընդառաջում եմ քեզ: Նրան կ՚օրհնեմ, նրան կ՚աճեցնեմ եւ անչափ կը բազմացնեմ նրա սերունդները: Նա տասներկու ազգ է սերելու, եւ նրան մեծ ազգի նախահայր եմ դարձնելու,

Genesis 20:11

11 Աբրահամը պատասխանեց. «Ես կարծեցի, թէ գուցէ այս վայրում էլ աստուածապաշտութիւն չկայ, եւ հնարաւոր է, որ ինձ սպանեն իմ կնոջ պատճառով:

Genesis 22:10

10 Աբրահամը երկարեց ձեռքը, որ վերցնի դանակն ու մորթի իր որդուն:

Genesis 25:6

6 իսկ իր հարճերի որդիներին, որոնք Աբրահամից էին, պարգեւներ տուեց եւ, քանի դեռ կենդանի էր, նրանց հեռացրեց իր որդի Իսահակի մօտից դէպի արեւելք՝ արեւելեան երկիրը:

Genesis 25:19

19 Սրանք են Աբրահամի որդի Իսահակի սերունդները. Աբրահամը ծնեց Իսահակին:

Genesis 36:6-7

6 Եսաւն առաւ իր կանանց, տղաներին ու աղջիկներին, իր տան բոլոր մարդկանց, ողջ ունեցուածքն ու անասունները, այն ամէնը, ինչ ստացել, ձեռք էր բերել Քանանացիների երկրում, եւ հեռացաւ իր եղբայր Յակոբի մօտից՝ Քանանացիների երկրից,7 որովհետեւ նրանց անասուններն այնքան շատ էին, որ պանդխտութեան երկիրը ի վիճակի չէր նրանց բաւարարելու:

Matthew 8:11-12

11 Բայց ասում եմ ձեզ, որ արեւելքից եւ արեւմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայութեան մէջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ.12 իսկ արքայութեան որդիները պիտի ելնեն արտաքին խաւարը. այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտում»:

Matthew 22:13

13 Այն ժամանակ թագաւորը ծառաներին ասաց. «Կապեցէ՛ք դրա ոտքերն ու ձեռքերը եւ դո՛ւրս հանեցէք դրան, արտաքին խաւարը. այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում.

John 8:35

35 Եւ ծառան յաւիտեան տան մէջ չի մնում, իսկ որդին յաւիտեան մնում է:

Genesis 17:18

18 Աբրահամն ասաց Աստծուն. «Այս Իսմայէլը թող ապրի քո առաջ»:

Genesis 22:1-2

1 Այս դէպքերից յետոյ Աստուած փորձեց Աբրահամին: Նա ձայն տուեց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»: Սա պատասխանեց. «Այստեղ եմ»:2 Աստուած ասաց նրան. «Ա՛ռ քո միակ որդուն՝ քո սիրելի Իսահակին, գնա՛ մի բարձրադիր տեղ եւ այնտեղ՝ լերան վրայ, որ ցոյց կը տամ քեզ, ողջակիզի՛ր նրան»:

Matthew 10:37

37 Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ. ով իր որդուն կամ դստերը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ:

Genesis 16:10

10 Տիրոջ հրեշտակն աւելացրեց. «Ես անչափ բազմացնելու եմ քո սերունդը, այնքան, որ հաշուել հնարաւոր չլինի»:

Genesis 21:18

18 Բռնի՛ր քո մանկան ձեռքից, որովհետեւ ես նրան մեծ ազգի նախահայր եմ դարձնելու»:

Genesis 25:12-18

12 Սրանք են սերուդները Աբրահամի որդի Իսմայէլի, որին ծնեց եգիպտուհի Ագարը՝ Սառայի աղախինը, Աբրահամի համար:13 Ահա Իսմայէլի որդիների անուններն ըստ նրանց ցեղերի. Իսմայէլի անդրանիկը՝ Նաբեոթ, ապա Կեդար, Աբդեէլ, Մաբսամ,14 Մասմա, Իդումա, Մասէ,15 Քոլդադ, Թեմա, Յետուր, Նափէս եւ Կեդմա:16 Սրանք են Իսմայէլի որդիները, եւ սրանք են նրանց անուններն ըստ իրենց բնակավայրերի եւ իրենց վրանների, նրանց տասներկու իշխաններն ըստ իրենց ցեղերի:17 Իսմայէլն ապրեց հարիւր երեսունեօթը տարի: Նա հոգին աւանդեց ու մեռաւ եւ գնաց միացաւ իր նախնիներին:18 Նա բնակութիւն հաստատեց Եւիլայից մինչեւ Սուր, որը գտնւում է Եգիպտոսի դիմաց, մինչեւ Ասորեստանի սահմանները: Նա բնակուեց իր բոլոր եղբայրների դէմ յանդիման:

Genesis 16:7

7 Տիրոջ հրեշտակը նրան գտաւ անապատում, ջրի աղբիւրի մօտ, այն աղբիւրի, որ Սուր տանող ճանապարհի վրայ է:

Genesis 19:27

27 Աբրահամը վաղ առաւօտեան գնաց այնտեղ, ուր ինքը կանգնել էր Տիրոջ առաջ,

Genesis 21:31

31 Նա պատասխանեց. «Այս եօթը որոջները ստացիր ինձնից ի հաւաստումն այն բանի, թէ ես եմ փորել այդ ջրհորը»: Դրա համար էլ այդ վայրը կոչուեց Երդման ջրհոր,

Genesis 21:31

31 որովհետեւ նրանք երկուսով միմեանց երդում տուեցին այնտեղ. Երդման ջրհորի մօտ հաշտութիւն կնքեցին: Աբիմելէքը, նրա սենեկապետ Ոքոզաթն ու նրա զօրքերի սպարապետ Փիքողը այնտեղից վեր կացան ու վերադարձան Փղշտացւոց երկիրը:

Genesis 21:33

33 Աբրահամը Երդման ջրհորի մօտ ծառ տնկեց, այնտեղ պաշտեց Տիրոջը, նրան կոչեց Աստուած յաւիտենական:

Genesis 22:3

3 Աբրահամն առաւօտեան վեր կացաւ, համետը դրեց իր էշի վրայ, հետը վերցրեց երկու ստրուկ ծառաներ, իր որդի Իսահակին, ողջակիզութեան համար փայտ կոտրեց եւ ճանապարհ ընկաւ, եկաւ այն տեղը, որ Աստուած ասել էր նրան:

Genesis 22:19

19 Աբրահամը վերադարձաւ իր ծառաների մօտ: Նրանք միասին ելան գնացին դէպի Երդման ջրհորը, եւ Աբրահամը բնակուեց Երդման ջրհորի մօտ:

Genesis 24:54

54 Կերան ու խմեցին նա եւ այն մարդիկ, որոնք նրա հետ էին, եւ ապա քնեցին: Առաւօտեան վեր կենալով՝ նա ասաց. «Ճանապարհեցէ՛ք ինձ, որ գնամ տիրոջս մօտ»:

Genesis 26:31

31 եւ առաւօտեան վաղ վեր կենալով՝ երդուեցին միմեանց: Իսահակը ճանապարհ դրեց նրանց, եւ նրանք իր մօտից հաշտ ու խաղաղ գնացին:

Genesis 26:33

33 Իսահակն այդ ջրհորն անուանեց Երդումն: Դրա համար էլ այդ քաղաքը մինչեւ այսօր կոչւում է Երդման ջրհոր:

Genesis 37:15

15 Յովսէփը եկաւ Սիւքեմ եւ մի մարդ տեսաւ նրան դաշտում մոլորուած: Սա հարցրեց. «Ի՞նչ ես փնտռում»:

Genesis 46:1

1 Իսրայէլն իր ամբողջ ունեցուածքով ճանապարհ ընկաւ եւ եկաւ Երդման ջրհորի մօտ: Նա զոհ մատուցեց իր հայր Իսահակի Աստծուն:

Genesis 21:14

14 Առաւօտեան վեր կացաւ Աբրահամը, առաւ հաց ու մի տիկ ջուր, տուեց Ագարին, մանկանը դրեց նրա շալակին եւ տնից դուրս հանեց: Ագարը թափառում էր անապատում, Երդման ջրհորի մօտ:

Exodus 15:22-25

22 Մովսէսը իսրայէլացիներին Կարմիր ծովից տարաւ հասցրեց Սուր կոչուած անապատը: Նրանք երեք օրուայ ճանապարհ գնացին անապատի միջով, բայց խմելու ջուր չգտան:23 Եկան Մեռա, բայց Մեռայում էլ չկարողացան ջուր խմել, որովհետեւ այն դառն էր: Դրա համար Մովսէսն այդ վայրն անուանեց Դառնութիւն:24 Ժողովուրդը տրտնջաց Մովսէսի դէմ ու ասաց. «Ի՞նչ խմենք»:25 Մովսէսն աղաղակեց առ Աստուած. եւ Տէրը նրան մի փայտ ցոյց տուեց: Մովսէսն այն նետեց ջրի մէջ, եւ ջուրը քաղցրահամ դարձաւ: Այնտեղ Աստուած ժողովրդին տուեց օրէնք ու իրաւունք եւ այնտեղ էլ փորձութեան ենթարկեց նրան: Նա ասաց.

Exodus 17:1-3

1 Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը Տիրոջ կարգադրութեան համաձայն խումբ-խումբ գնաց Սին անապատից եւ կայք հաստատեց Ռափիդիմում: Այստեղ, սակայն, ջուր չկար, որ ժողովուրդը խմէր:2 Ժողովուրդն սկսեց մեղադրել Մովսէսին՝ ասելով. «Մեզ ջո՛ւր տուր, որ խմենք»: Մովսէսը նրանց ասաց. «Ինչո՞ւ էք ինձ մեղադրում, ինչո՞ւ էք փորձում Տիրոջը»:3 Ժողովուրդն այնտեղ ծարաւ զգալով՝ տրտնջաց Մովսէսի դէմ ու ասաց. «Ինչո՞ւ մեզ հանեցիր Եգիպտոսից, որ ծարաւից կոտորուե՞նք մենք եւ մեր երեխաներն ու անասունները»:

Genesis 27:38

38 Եսաւը հարցրեց հօրը. «Միթէ մէ՞կ օրհնութիւն ունես, հա՛յր. ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր»: Երբ Իսահակի սիրտը կսկծաց, Եսաւը բարձրաձայն լաց եղաւ:

Genesis 29:11

11 Յակոբը համբուրեց Ռաքէլին ու բարձրաձայն լաց եղաւ:

Genesis 44:34

34 Որովհետեւ ինչպէ՞ս կարող եմ իմ հօրը ներկայանալ, եթէ այս պատանին մեզ հետ չլինի: Թող ես չտեսնեմ այն դժբախտութիւնը, որ հօրս է վիճակուելու»:

Luke 15:20

20 Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ. եւ մինչ դեռ հեռու էր, հայրը տեսաւ նրան եւ գթաց. վեր կացաւ եւ վազեց նրան ընդառաջ, ընկաւ նրա պարանոցով եւ համբուրեց նրան:

Genesis 15:1

1 Այս դէպքերից յետոյ Աբրամը երազում լսեց Տիրոջ խօսքը, որն ասում էր. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քեզ հովանաւոր պիտի լինեմ, եւ քո վարձը չափազանց շատ պիտի լինի»:

Genesis 16:9

9 Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերադարձի՛ր քո տիրուհու մօտ եւ հնազա՛նդ եղիր նրան»:

Genesis 16:11

11 Տիրոջ հրեշտակը ասաց նաեւ. «Դու արդէն յղի ես, որդի պիտի ունենաս եւ նրա անունը Իսմայէլ պիտի դնես, որովհետեւ Տէրը իմացաւ քո տառապանքները:

Genesis 46:3

3 Նա պատասխանեց. «Ես քո հայրերի Աստուածն եմ: Մի՛ վախեցիր Եգիպտոս իջնելուց, որովհետեւ քեզ այնտեղ մեծ ազգ եմ դարձնելու:

Exodus 3:7

7 Տէրն ասաց Մովսէսին. «Ես ականատես եղայ Եգիպտոսում գտնուող իմ ժողովրդի կրած տառապանքներին,

Exodus 14:13

13 Մովսէսն ասաց ժողովրդին. «Քաջալերուեցէ՛ք, պի՛նդ կացէք եւ կը տեսնէք Տիրոջ արած փրկութիւնը, որ նա պարգեւելու է ձեզ այսօր, քանզի այսօր ձեր տեսած եգիպտացիներին այլեւս յար յաւիտեան չէք տեսնելու:

Exodus 22:23

23 Եթէ տանջէք նրանց, եւ նրանք բողոք բարձրացնելով դիմեն ինձ, ես կը լսեմ նրանց ձայնը,

Exodus 22:27

27 որովհետեւ դա նրա եւ՛ վերարկուն է, եւ՛ նրա մերկութիւնը ծածկող հանդերձը, որով եւ նա քնում է: Եւ եթէ նա բողոքի ինձ, ես կը լսեմ նրան, որովհետեւ ողորմած եմ:

Matthew 15:32

32 Եւ Յիսուս իր մօտ կանչելով աշակերտներին՝ ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ ահա երեք օր է, որ ինձ մօտ են եւ բան չունեն, որ ուտեն. եւ նրանց չեմ կամենում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»:

Mark 5:36

36 Իսկ Յիսուս, երբ լսեց ասուած խօսքը, ժողովրդապետին ասաց. «Մի՛ վախեցիր, այլ միայն հաւատա՛»:

Genesis 21:13

13 բայց քո աղախնի որդու սերունդն էլ ես նշանաւոր կը դարձնեմ, որովհետեւ նա էլ քո սերմից է»:

Luke 24:16-31

16 Բայց նրանց աչքերը բռնուած էին, որպէսզի նրան չճանաչեն:17 Եւ նրանց ասաց. «Այդ ի՞նչ բաներ են, որոնց համար քայլելիս վիճում էք միմեանց հետ եւ տրտմած էք»:18 Նրանցից մէկը, որի անունը Կղէոպաս էր, ասաց նրան. «Երուսաղէմում միայն դո՛ւ ես, որ չես իմացել, թէ ինչեր կատարուեցին այնտեղ այս օրերին»:19 Եւ նրանց ասաց՝ ի՞նչ: Եւ նրանք ասացին Յիսուս Նազովրեցու մասին, որ եղաւ մարգարէ մարդ, հզօր՝ գործերով եւ խօսքերով, Աստծու եւ ամբողջ ժողովրդի առաջ,20 եւ թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանաւորները նրան մատնեցին մահուան դատաստանի ու խաչը հանեցին նրան:21 Մենք ակնկալում էինք, թէ նա է, որ փրկելու է Իսրայէլը. սակայն, այս բոլորով հանդերձ, այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարուեցին:22 Այլ նաեւ մեզ զարմացրին մեր միջից մի քանի կանայք, որոնք վաղ առաւօտեան գերեզման էին գնացել23 եւ նրա մարմինը չէին գտել. նրանք եկան եւ ասացին, թէ նաեւ մի տեսիլ էլ էին տեսել հրեշտակների, որոնք ասում էին նրա մասին, թէ կենդանի է:24 Ապա մեզնից ոմանք էլ գերեզման գնացին եւ գտան այնպէս, ինչպէս կանայք ասել էին: Բայց նրան չտեսան:25 Եւ նա ասաց նրանց. «Ո՛վ անմիտ եւ թուլասիրտ մարդիկ, որ դժուարանում էք հաւատալ այն ամենին, որ ասացին մարգարէները:26 Չէ՞ որ Քրիստոս պէտք է նոյն այդ չարչարանքները կրէր եւ այնպէս մտնէր իր փառքի մէջ»:27 Եւ սկսած Մովսէսից ու բոլոր մարգարէներից՝ մեկնում էր նրանց այն բոլորը, ինչ գրուած է իր մասին բոլոր Գրքերում:28 Երբ մօտեցան այն գիւղին, ուր գնում էին, Յիսուս պատճառ բռնեց, թէ ինքը գնալու է աւելի հեռու տեղ:29 Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ մօտ գիշերիր, որովհետեւ երեկոյ է, եւ օրը տարաժամել է»: Եւ նա ներս մտաւ՝ նրանց հետ այնտեղ գիշերելու:30 Եւ երբ նա սեղան նստեց նրանց հետ, հաց վերցնելով՝ օրհնեց, կտրեց այն եւ տուեց նրանց:31 Եւ նրանց աչքերը բացուեցին ու ճանաչեցին նրան, իսկ ինքը նրանց աչքին աներեւոյթ եղաւ:

Genesis 10:9

9 Նա քաջ որսորդ էր Աստծու առաջ: Դրա համար էլ ասոյթ դարձաւ. «Նեբրոթի պէս քաջ է Տէր Աստծու առաջ»:

Genesis 16:12

12 Նա վայրագ մարդ է լինելու: Նա ձեռք է բարձրացնելու բոլորի դէմ, եւ բոլորը ձեռք են բարձրացնելու նրա դէմ: Նա բնակուելու է իր բոլոր եղբայրների դիմաց»:

Genesis 25:27

27 Եսաւը հմուտ որսորդ էր եւ վայրենաբարոյ, իսկ Յակոբը մեղմաբարոյ էր ու տնակեաց:

Genesis 27:3

3 Արդ, ա՛ռ քո զէնքը՝ աղեղն ու կապարճը, գնա՛ դաշտ եւ ինձ համար ո՛րս արա,

Genesis 28:15

15 Ես ահա քեզ հետ եմ, որ պահպանեմ քեզ քո բոլոր ճանապարհներին, որոնցով գնալու ես: Քեզ վերադարձնելու եմ այս երկիրը, որովհետեւ քեզ չեմ լքելու, մինչեւ որ չկատարեմ այն ամէնը, ինչ խոստացել եմ քեզ»:

Genesis 39:2-3

2 Տէրը Յովսէփի հետ էր, նրա գործերը բարեյաջող էին, եւ նա մնաց իր տիրոջ տանը՝ Եգիպտոսում:3 Երբ իր տէրը տեսաւ, որ Տէրը նրա հետ է, եւ ինչ էլ որ ինքն անում է, Տէրը յաջողութիւն է տալիս նրան, Յովսէփը շնորհ գտաւ տիրոջ առաջ, քանի որ հաճելի էր եղել նրան:

Genesis 39:21

21 Բայց Աստուած Յովսէփի հետ էր. նա ողորմութիւն պարգեւեց նրան, եւ այնպէս արեց, որ նա բանտապետի բարեհաճութեանն արժանանայ:

Genesis 49:23-24

23 Նրա դէմ ոխով բորբոքւում էին աղեղնաւորներ:24 Փշրուեցին զօրութեամբ աղեղները նրանց,ու թուլացան ջլերը նրանց բազուկներիՅակոբի հզօր Աստծու ձեռքով,

Luke 1:80

80 Եւ մանուկը աճում ու զօրանում էր հոգով եւ մնում էր ամայի տեղերում՝ մինչեւ Իսրայէլում նրա երեւալու օրը:

Luke 2:40

40 Եւ մանուկը աճում ու զօրանում էր՝ լի իմաստութեամբ. եւ Աստծու շնորհները նրա վրայ էին:

Genesis 24:3-4

3 քեզ երդուեցնեմ Տիրոջ՝ երկնքի Աստծու եւ երկրի Աստծու անունով, որ իմ որդի Իսահակի համար կին չես առնի քանանացիների դուստրերից (որոնց մէջ եմ բնակւում ես),4 այլ կը գնաս այն երկիրը, որտեղ ծնուել եմ, իմ տունը, եւ այնտեղից իմ որդի Իսահակի համար կին կ՚առնես»:

Genesis 26:34-35

34 Եսաւը քառասուն տարեկան հասակում կին առաւ քետացի Բէերի դուստր Յուդիթին եւ խեւացի Ելոմի դուստր Մասեմաթին,35 որոնք վշտացնում էին Իսահակին եւ Ռեբեկային:

Genesis 27:46-28:2

46 Ռեբեկան ասաց Իսահակին. «Յոգնել եմ Քետի ցեղի դուստրերից»: Եթէ Յակոբը կին առնի Քետի ցեղի դուստրերից՝ ա՛յս երկրի դուստրերից, էլ ինչո՞ւ եմ ապրում ես»:

Genesis 20:2

2 Աբրահամն իր կին Սառայի մասին ասում էր, թէ նա իր քոյրն է: Գերարացիների արքայ Աբիմելէքն ուղարկեց իր մարդկանց եւ կին առաւ Սառային:

Genesis 20:17

17 Աբրահամն աղօթեց Աստծուն, որը բուժեց Աբիմելէքին, ինչպէս նաեւ նրա կնոջն ու նրա աղախիններին: Նրանք արդէն կարողանում էին երեխայ ունենալ:

Genesis 26:26

26 Գերարայից նրա մօտ գնացին Աբիմելէքը, նրա սենեկապետ Ոքոզաթը եւ նրա զօրքերի սպարապետ Փիքողը:

Genesis 26:28

28 Նրանք պատասխանեցին. «Մենք պարզիպարզոյ տեսանք, որ Տէրը քեզ հետ է, ուստի ասացինք. «Հաշտութիւն թող լինի մեր եւ քո միջեւ: Մենք պայման թող դնենք քեզ հետ.

Genesis 30:27

27 Լաբանը պատասխանեց նրան. «Քանի որ արժանացայ քո բարեհաճութեանը, փորձով համոզուեցի, որ Աստուած ինձ օրհնեց իմ տուն քո ոտք դնելու առթիւ»:

Matthew 1:23

23 «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»:

Genesis 14:22-23

22 Աբրամն ասաց սոդոմացիների արքային. «Երդւում եմ երկինքն ու երկիրը ստեղծած բարձրեալ Աստուծով,23 որ քեզ պատկանող ոչ մի բանից՝ թելից մինչեւ կօշիկի կապն անգամ ես չեմ վերցնի, որպէսզի չասես, թէ՝ «ես հարստացրի Աբրամին»,

Genesis 20:14

14 Աբիմելէքն առաւ հազար սատեր, արջառ ու ոչխար, ստրուկներ ու ստրկուհիներ եւ տուեց Աբրահամին: Նրան վերադարձրեց նաեւ նրա կին Սառային:

Genesis 24:3

3 քեզ երդուեցնեմ Տիրոջ՝ երկնքի Աստծու եւ երկրի Աստծու անունով, որ իմ որդի Իսահակի համար կին չես առնի քանանացիների դուստրերից (որոնց մէջ եմ բնակւում ես),

Genesis 31:44

44 Արի պայման դնենք ես ու դու: Դա թող վկայութիւն լինի իմ ու քո միջեւ»: Նա իր խօսքը շարունակելով՝ ասաց նրան. «Ահա մեր միջեւ որպէս վկայ Աստծուց բացի ոչ ոք չկայ»:

Genesis 31:53

53 Մեր դատաւորը Աբրահամի Աստուածը, Նաքորի Աստուածը, նրանց հայրերի Աստուածը թող լինի»:

Genesis 14:13

13 Ճողոպրածներից մէկն եկաւ ու այդ մասին պատմեց միւս կողմում գտնուող Աբրամին: Նա բնակւում էր Աբրամի դաշնակիցներ Եսքողի եղբօր եւ Օնանի եղբօր՝ ամորհացի Մամբրէի կաղնու մօտ:

Genesis 13:7

7 Կռիւ եղաւ Աբրամի հօտերի հովիւների ու Ղովտի հօտերի հովիւների միջեւ: Քանանացիներն ու փերեզացիներն այդ ժամանակ բնակւում էին այդ երկրում:

Genesis 26:15-22

15 Փղշտացիները նախանձեցին նրան եւ խցանեցին այն բոլոր ջրհորները, որ նրա հօր՝ Աբրահամի օրօք փորել էին նրա ծառաները. փղշտացիները16 դրանք լցրին հողով: Աբիմելէքն ասաց Իսահակին. «Հեռացի՛ր մեր մօտից, որովհետեւ մեզնից շատ աւելի զօրաւոր եղար»:17 Իսահակն այդտեղից գնաց ու վրան խփեց գերարացիների ձորում: Նա բնակուեց այնտեղ:18 Իսահակը դարձեալ փորեց այն ջրհորները, որ փորել էին նրա հօր՝ Աբրահամի ծառաները, իսկ փղշտացիները նրա հայր Աբրահամի մահից յետոյ խցանել էին: Իսահակն այդ ջրհորները կոչեց այն անուններով, որ տուել էր դրա նց իր հայր Աբրահամը:19 Իսահակի ծառաները հող փորեցին գերարացիների ձորում եւ այնտեղ գտան ըմպելի ջրի աղբիւր:20 Գերարացիների հովիւները կռուեցին Իսահակի հովիւների հետ՝ ասելով, թէ իրենցն է այդ ջրհորը: Նրանք ջրհորը կոչեցին Անիրաւութիւն, քանի որ նրա հանդէպ անիրաւութիւն էին գործել:21 Իսահակը գնաց այդտեղից ու փորեց մի այլ ջրհոր եւս: Վէճ ծագեց սրա համար էլ: Իսահակը այն կոչեց Թշնամութիւն:22 Նա գնաց այդտեղից եւ փորեց մի այլ ջրհոր եւս: Դրա շուրջ վէճ չառաջացաւ, եւ այդ պատճառով այն կոչեց Անդորրութիւն՝ ասելով, թէ՝ «Այժմ մեզ ընդարձակ տեղ տուեց Տէրը եւ բազմացրեց մեզ երկրի վրայ»:

Genesis 29:8

8 Նրանք ասացին. «Դա անհնար է, քանի դեռ չեն հաւաքուել բոլոր հովիւները եւ ջրհորի բերանից քարը չեն գլորել. դրանից յետոյ ջուր կը տանք ոչխարներին»:

Exodus 2:15-17

15 Երբ փարաւոնը լսեց այդ դէպքի մասին, պահանջեց, որ սպանեն Մովսէսին: Մովսէսը փախաւ փարաւոնի պատճառով ու բնակուեց Մադիամի երկրում:16 Մադիամի երկիրը գալով՝ նա նստեց մի ջրհորի մօտ: Մադիանացիների քուրմն ունէր եօթը դուստր, որոնք արածեցնում էին իրենց հօր ոչխարները: Նրանք եկել էին ջուր հանելու եւ լցնելու աւազանները, որպէսզի ջրեն իրենց հօր ոչխարները:17 Բայց եկան ուրիշ հովիւներ եւ աղջիկներին հեռու քշեցին: Մովսէսը ոտքի ելաւ եւ պաշտպանեց նրանց, ջուր հանեց ու ջրեց նրանց ոչխարները:

Matthew 18:15

15 «Եթէ եղբայրդ քո դէմ մեղանչի, գնա յանդիմանի՛ր նրան, երբ դու եւ նա մենակ էք. եթէ քեզ լսի, քո եղբօրը շահեցիր:

Genesis 26:28-31

28 Նրանք պատասխանեցին. «Մենք պարզիպարզոյ տեսանք, որ Տէրը քեզ հետ է, ուստի ասացինք. «Հաշտութիւն թող լինի մեր եւ քո միջեւ: Մենք պայման թող դնենք քեզ հետ.29 մեր նկատմամբ որեւէ վատ բան չանես, քանի որ մենք չենք մեղանչել քո դէմ, քեզ բարերարութիւն ենք արել եւ քեզ խաղաղութեամբ ճանապարհ դրել, որովհետեւ դու Տիրոջ օրհնած մարդն ես»:30 Իսահակը նրանց պատուին խնջոյք սարքեց, նրանք կերան, խմեցին31 եւ առաւօտեան վաղ վեր կենալով՝ երդուեցին միմեանց: Իսահակը ճանապարհ դրեց նրանց, եւ նրանք իր մօտից հաշտ ու խաղաղ գնացին:

Genesis 33:8

8 Եսաւը հարց տուեց. «Ի՞նչ է այս մեծ շարանը, որ ինձ հանդիպեց»: Նա պատասխանեց. «Որպէսզի քո ծառան շնորհ գտնի քո առաջ»:

Exodus 12:26

26 Եթէ պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ, թէ՝ «Ի՞նչ է նշանակում այս ծիսակատարութիւնը»,

Genesis 31:44-48

44 Արի պայման դնենք ես ու դու: Դա թող վկայութիւն լինի իմ ու քո միջեւ»: Նա իր խօսքը շարունակելով՝ ասաց նրան. «Ահա մեր միջեւ որպէս վկայ Աստծուց բացի ոչ ոք չկայ»:45 Եւ Յակոբը վերցրեց մի քար եւ կանգնեցրեց որպէս կոթող:46 Դիմելով իր եղբայրներին՝ նա ասաց. «Քարեր հաւաքեցէ՛ք»: Նրանք քարեր կուտակեցին, քարակոյտ սարքեցին եւ այդ քարակոյտի վրայ կերան ու խմեցին:47 Լաբանն այն կոչեց Վկայութեան կարկառ, իսկ Յակոբը կոչեց Վկայ կարկառ:48 Լաբանն ասաց նրան. «Այս քարակոյտն այսօր վկայ է իմ ու քո միջեւ»: Ահա թէ ինչու Լաբանն այն կոչեց Վկայութեան քարակոյտ, իսկ Յակոբն այն կոչեց Վկայ քարակոյտ: Լաբանն ասաց Յակոբին. «Ահա այս քարակոյտն ու այս կոթողը, որ կանգնեցրի իմ ու քո միջեւ. վկայ է այս քարակոյտը, վկայ է այս կոթողը»: Դրա համար էլ քարակոյտը կոչու»ց Վկայութիւն

Genesis 31:52

52 վկայ թող լինի այս քարակոյտը, վկայ թող լինի այս կոթողը, որ ես չեմ անցնի քարակոյտից այն կողմ, իսկ դու էլ չես անցնի քարակոյտից ու կոթողից այս կողմ չար դիտաւորութեամբ:

Genesis 26:23

23 Իսահակն այդտեղից գնաց Երդման ջրհորի մօտ: Տէրն այդ գիշեր երեւաց նրան ու ասաց.

Genesis 10:14

14 պատրոսոնիիմացիներին եւ քասղոնիիմացիներին, որոնցից սկիզբ առան փղշտացիներն ու կափթոորիմացիները:

Genesis 21:27

27 Աբրահամն առաւ արջառներ ու ոչխարներ, տուեց Աբիմելէքին, եւ երկուսն իրար հետ հաշտութիւն կնքեցին:

Genesis 26:8

8 Նա այնտեղ մնաց երկար ժամանակ: Փղշտացիների արքայ Աբիմելէքը պատուհանից դուրս ձգուեց ու տեսաւ, որ Իսահակը կատակում է իր կին Ռեբեկայի հետ:

Genesis 26:14

14 Նա ունեցաւ ոչխարի ու արջառի հօտեր, բազում կալուածքներ:

Exodus 13:17

17 Երբ փարաւոնն արձակեց ժողովրդին, Աստուած նրանց կարճ ճանապարհով՝ Փղշտացիների երկրով չառաջնորդեց, որովհետեւ Աստուած մտածեց, թէ ժողովուրդը պատերազմի բռնուելով՝ գուցէ վախենայ ու Եգիպտոս վերադառնայ:

Genesis 4:26

26 Սէթն ունեցաւ որդի եւ նրա անունը դրեց Ենոս: Նա յուսալով կանչում էր Տէր Աստծու անունը:

Genesis 12:8

8 Այդտեղից նա գնաց Բեթէլի արեւելեան կողմում գտնուող լեռը: Այնտեղ՝ Բեթէլում, խփեց իր վրանը, ծովի դիմաց, իսկ արեւելքում Անգէն էր: Այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց ու կանչեց Աստծու անունը:

Genesis 26:25

25 Իսահակն այդտեղ զոհասեղան շինեց ու երկրպագեց Տիրոջը: Նա այդտեղ խփեց իր վրանը: Իսահակի ծառաները այդտեղ ջրհոր փորեցին:

Genesis 20:1

1 Աբրահամն այդտեղից գնաց երկրի հարաւը, բնակուեց Կադէսի ու Սուրի միջեւ, ապա տարաբնակուեց Գերարայում:

Cross Reference data is from OpenBible.info, retrieved June 28, 2010, and licensed under a Creative Commons Attribution License.