Acts 7:51 Cross References - ArmenianEastern

Exodus 32:9

9 Տէրն ասաց Մովսէսին. «Ես տեսնում եմ, որ այս ժողովուրդը կամակոր է:

Exodus 33:3

3 քեզ կը տանեմ այն երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում: Բայց ես, կամակո՛ր ժողովուրդ, քեզ հետ դուրս չպիտի ելնեմ, որպէսզի ճանապարհին քեզ չկոտորեմ»:

Exodus 33:5

5 Տէրն ասաց Մովսէսին. «Դու իսրայէլացիներին ասա՛. «Դուք կամակոր ժողովուրդ էք: Զգո՛յշ եղէք, թէ չէ մի այլ պատուհաս էլ կը բերեմ ձեր գլխին եւ կը կոտորեմ ձեզ: Արդ, հանեցէ՛ք ձեր շքեղ պատմուճանները, ձեր զարդերը, որպէսզի ցոյց տամ ձեզ, թէ ինչ եմ անելու ձեզ»:

Exodus 34:9

9 ու ասաց. «Տէ՛ր, եթէ քո շնորհին եմ արժանացել, ուրեմն իմ Տէրը մեզ հետ թող գնայ, որովհետեւ այս ժողովուրդը կամակոր է: Դու կը ներես մեր անօրէնութիւններն ու մեղքերը, եւ մենք կը լինենք քոնը»:

Matthew 23:31-33

31 Ապա ուրեմն դուք ինքներդ ձեր մասին վկայում էք, թէ որդիներն էք նրանց, որոնք կոտորում էին մարգարէներին:32 Ուրեմն դուք էլ լրացրէ՛ք ձեր հայրերի արածը»:33 «Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից:

Cross Reference data is from OpenBible.info, retrieved June 28, 2010, and licensed under a Creative Commons Attribution License.