Genesis 50:15-20

ArmenianEastern(i) 15 Երբ Յովսէփի եղբայրները տեսան, որ իրենց հայրը մահացել է, ասացին. «Գուցէ Յովսէփը ոխ է պահել մեր դէմ եւ վրէժ կը լուծի այն բոլոր չարիքների համար, որ մենք պատճառեցինք նրան»: 16 Նրանք եկան Յովսէփի մօտ ու ասացին. «Քո հայրը երբ դեռ չէր մեռել, մեզ երդուեցրել էր 17 ու ասել. «Այսպէս կ՚ասէք Յովսէփին. նրանք չարիք գործեցին քո դէմ, բայց դու կը ներես նրանց յանցանքներն ու մեղքերը»: Արդ, ների՛ր քո հօր Աստծու ծառաների յանցանքները»: Յովսէփն իրեն ասուած այս խօսքերի համար լաց եղաւ: 18 Նրա եղբայրները գալով իր մօտ՝ ընկան նրա ոտքերն ու ասացին. «Ահա մենք քո ծառաներն ենք»: 19 Յովսէփը նրանց ասաց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ես էլ Աստծու մարդն եմ: 20 Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստուած իմ նկատմամբ բարի վարուեց, ինչպէս որ եղաւ այսօր, որովհետեւ մարդկանց մեծ բազմութիւն կերակրեցի ես»: