Mark 13:30-32

ArmenianEastern(i) 30 Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չի անցնի այս սերունդը, մինչեւ որ այս բոլորը կատարուեն: 31 Երկինք ու երկիր կ՚անցնեն, բայց իմ խօսքերը չեն անցնի»: 32 «Սակայն այդ օրուայ եւ ժամի մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ հրեշտակները երկնքում եւ ո՛չ էլ՝ Որդին, այլ միայն՝ Հայրը: